Ցանի տարածված տեսակ նորածինների մոտ

Շատ հնարավոր է, որ տակդիրների օգտագործումից Ձեր նորածնի մաշկին ցան առաջանա: Այս դեպքում կարևոր է, որ ծնողները տեղյակ լինեն ցանի ընդհանուր պատճառներին:

Ուսումնասիրության արդյունքում, որին մասնակցել են 1.089 նորածիններ, պարզվել է, որ նորածինների 50 տոկոսն ունի այդպիսի ցան: Բարեբախտաբար, նորածինների միայն 5 տոկոսի մոտ է ցանը եղել ավելի ծանր մակարդակի։

Այս ցանի արդյունքում նորածինները սովորաբար ունենում են մաշկի կարմրություն այն հատվածների վրա, որոնք անմիջական շփման մեջ են տակդիրների հետ: Մեղմ դեպքերում մաշկը վարդագույն երանգ է ստանում, իսկ ավելի ծանր դեպքերում՝ կարմիր:

Այս ցանը կարող է նաև անհարմարություններ ստեղծել նորածինների համար, ուստի դրա հետևանքով ծնողները կարող են նկատել փոփոխություններ իրենց երեխայի վարքագծի մեջ: Լոգանքի ժամանակ նույնպես կարող են դժվարություններ ի հայտ գալ, քանի որ նորածինները կարող են լաց լինել, երբ լվանում են ցանով հատվածները:

Սովորաբար այս ցանն առաջանում է, երբ թաց կամ կեղտոտ տակդիրը մնում է երեխայի հագին և գրգռում է նրա մաշկը։ Սակայն սա չէ միակ պատճառը: Ցանը նաև կարող է առաջանալ տարբեր վարակների, շատ ամուր կապված տակդիրների, մանրէների և ալերգիաների հետևանքով:

Այսպիսի ցանի առաջացման ռիսկը նաև մեծանում է, եթե նորածինն ունի զգայուն մաշկ, կամ եթե օգտագործում է նոր տեսակի սնունդ կամ հակաբիոտիկներ:

Աղբյուր՝ flo.health