
Տրենչ-զգեստ. այս աշնան ամենաթեժ միտումը
Նոր սեզոնում կանանց զգեստապահարանի երկու առավել բազմաֆունկցիոնալ իրերը դարձել են մեկ ամբողջություն: Տրենչ-զգեստ միտումն անգլիական ոճի արտացոլանքն է նոր ժամանկներում։ Այսօր մենք ձեզ կներկայացնենք, թե ինչպես պետք է այն կրել և ինչի հետ համատեղել:
Արտաքինից այս նոր միտումը նման է վերնաշապիկ-զգեստի։ Տարբերությունը գրպանների և կոճակների առկայությունն է, որոնք կարող են կրկնել տրենչի դեկորատիվ էլեմենտները կամ թեթևակի ասիմետրիկ լինել: Շնորհիվ այն բանի, որ այժմ վերարկուները շատ բազմազան են, այսպիսի հագուստը կարող է պատրաստված լինել էկո-կաշվից կամ բրդի և բամբակի խառնուրդից, հաճախ դասական բեժ երանգներով:
Իսկ ինչպե՞ս համադրել այն։ Եթե Ձեր տրենչ-զգեստն ունի խոր վզի բացվածք, ապա այն կարող եք համադրել բարակ կաշմիրից փակ պարանոցով բլուզի հետ։ Կարող եք նաև կրել մուգ զուգագուլպաներ և կենդանական պրինտով կոշիկներ։
Աղբյուր՝ graziamagazine.ru