Տոնային քսուք ընտրելու 5 լավ խորհուրդ

Դեմքի տոնային քսուքը իսկական հրաշքներ կարող է գործել։ Այն հարթեցնում է մաշկի երանգը, մաշկը դարձնում ավելի պայծառ, թաքցնում մաշկի փոքր թերությունները և կնճիռները՝ դեմքին տալով առողջ տեսք։ Եթե ուզում եք, որ տոնային քսուքը տա նշված արդյունքները, պետք է ընտրեք այն երանգը, որն իսկապես համապատասխանում է Ձեր մաշկի գույնին։
Ծերացող մաշկ

Եթե ցանկանում եք թաքցնել կնճիռներն ու մաշկին թարմ և պայծառ տեսք հաղորդել, դիմահարդարները խորհուրդ են տալիս ընտրել այն տոնային քսուքը, որն ունի փափկեցնող և ձգող ազդեցություն։ Քսուքը ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել դրա բաղադրությանը։ Այն պետք է պարունակի A, B և C վիտամիններ։

Սովորական մաշկ

Եթե Դուք ունեք սովորական մաշկ, ապա պետք է ընտրել այն տոնային քսուքը, որը պարունակում է վիտամիններ և հանքանյութեր։

Չոր մաշկ

Դիմահարդարները խորհուրդ են տալիս ընտրել տոնային քսուք, որը չունի դիմափոշու ազդեցություն։ Այն պետք է պարունակի E և A վիտամիններ և հիալուրոնային թթու։

Յուղոտ մաշկ

Յուղոտ մաշկ ունեցող կանանց հավերժական խնդիրը չափազանց յուղոտ փայլն է դեմքի վրա։ Դիմահարդարները խորհուրդ են տալիս ընտրել այնպիսի տոնային քսուք, որն ունի վառ արտահայտված մածուցիկ ազդեցություն։ Ընտրե՛ք այն տոնային քսուքը, որը չի պարունակում յուղեր։

Կոմբինացված մաշկ

Կոմբինացված մաշկ ունեցողները պետք է ուշադրություն դարձնեն տոնային քսուքի բաղադրությանը։ Այն անպայման պետք է պարունակի յուղեր։ Պետք չէ դրանից վախենալ․ յուղերը բարձրացնում են մաշկի խնդրահարույց մասերի յուղայնությունը և կանխում թեփոտումը։ 

Աղբյուրը՝ ivona.bigmir.net