Տղա երեխաների դաստիարակության հիմնական սխալները

Երբ ընտանիքում երեխա է ծնվում, ընտանիքի առօրյան միանգամից փոխվում է: Յուրաքանչյուր ծնող ցանկանում է իր երեխային տալ լավագույնը և հնարավորինս լավ դաստիարակել նրան։ Բայց երբեմն ծնողներն անգիտակցաբար կարող են այնպիսի քայլեր անել, որոնք մեծ ազդեցություն են ունենում երեխայի զարգացման և հոգեբանության վրա։ Հոգեբաններն առանձնացրել են հաճախ կրկնվող սխալներ, որոնցից պետք է խուսափել։

Երեխայի ներկայությամբ տղամարդկանց վատաբանում

Ոչ մի դեպքում չի կարելի երեխայի ներկայությամբ վատ արտահայտվել տղամարդկանց մասին, քանի որ նա երբեք այդ արտահայտությունը չի մոռանա և ապագայում ամեն կերպ կփորձի ենթարկվել կնոջը, որպեսզի նույնպես չարժանանա այդ խոսքերին։

Երեխայի ակտիվության ճնշում

Փոքր տարիքում տղաները հիմնականում շատ ակտիվ են լինում։ Նրանք ֆիզիկապես չեն կարողանում երկար ժամանակ նստած մնալ։ Իսկ երեխայի ակտիվ գործունեության ճնշումը կարող է հանգեցնել ապագայում երեխայի մոտ վատ սովորությունների ձևավորման, որոնցից նա նույնքան հաճույք կստանա, որքան ակտիվ խաղերի ժամանակ:

Զգացմունքների սակավություն

Շատերը սխալմամբ կարծում են, որ որդու հետ շփման մեջ ավելորդ զգացմունքայնությունը կարող է հանգեցնել նրան, որ ապագայում նա թույլ տղամարդ դառնա:  Սակայն այս կարծիքը չի համապատասխանում իրականությանը։ Մեծ սիրո և ջերմության մթնոլորտում մեծացող երեխաներն ավելի ինքավստահ և հաջողակ են լինում։

Անհարմար հարցերի շրջանցում

Որոշ ծնողներ խուսափում են «անհարմար» հարցերին պատասխանելուց։ Սակայն, ընդհակառակը, պետք է ամեն ինչ բացատրել երեխային հնարավորինս հասանելի լեզվով։ Եվ պատրաստ եղեք նրան, որ տղաներն, իսկապես, շատ հարցեր են տալիս:

Առաջին սեր

Տղաները կարող են սիրահարվել արդեն 4-5 տարեկան հասակում, սակայն չի կարելի նրան ասել, որ դա ժամանակավոր և անլուրջ է, քանի որ ապագայում ձեր որդին այլևս ձեզ չի վստահի իր գաղտնիքները:

Աղբյուր՝ bigmir.net