
Տարօրինակ փաստեր կանանց մասին, որոնք կզարմացնեն ձեզ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի տարօրինակ և անսովոր փաստ կանանց մասին, որոնց մասին նախկինում հավանաբար երբեք չեք լսել։
1. Կանանց դիմադրողականությունն ալկոհոլի նկատմամբ ավելի ցածր է, քան տղամարդկանցը
Հավատում եք, թե ոչ, բայց ալկոհոլը կանանց համար շատ ավելի վտանգավոր կարող է լինել, քանի որ նրանք ավելի հակված են ձեռք բերելու լյարդի հիվանդություններ, ինչպիսիք են՝ հեպատիտը, ցեռոզը և այլն։ Ալկոհոլը կարող է նաև լրջորեն վնասել կանանց ուղեղը և ուղեղի չափսի կրճատման պատճառ հանդիսանալ։
2. Կանացիությունը գրավիչ է
Տարբեր ուսումնասիրություններ ցույց են տվել, որ կինն ավելի գրավիչ է, երբ հասուն և կանացի կազմվածք ունի։ Ուստի տղամարդկանց գրավում են այն կանայք, ովքեր ծննդաբերել են և ավելի կանացի մարմին ունեն։
3. Կինն իր կյանքի ընթացքում միջինում 6 կգ շրթներկ է ուտում
Պարզվում է՝ կանայք իրենց կյանքի ընթացքում միջինում մոտ 6 կգ շրթներկ են ուտում: Դա հավասար է մոտավոր 533 հատ շրթներկի: Իհարկե, այս թիվը հաշվարկվել է որպես միջին ցուցանիշ, և կախված տվյալ երկրից կամ մշակութային առանձնահատկություններից այն կարող է տատանվել։
4. Նրանք խուսափում են ռիսկի դիմելուց
Գուցե նկատել եք, որ կանայք ավելի քիչ են ռիսկի դիմում, քան տղամարդիկ, և իրականում դա գիտական հիմնավորում ունի: Պարզվում է՝ ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է որոշումների կայացման համար, կանաց մոտ ավելի մեծ է, քան տղամարդկանց մոտ։
5․ Կանայք հակված են գիրացնելու իրենց տղամարդկանց
Երկարատև հարաբերությունների ընթացքում տղամարդիկ զարմանալիորեն գիրանում են, և դրանում մեծ է կանանց դերը: Ձգտելով բավականաչափ լավ խնամել իրենց զուգընկերոջը՝ կանայք հաճախ չափից շատ են կերակրում նրան։ Մասնագետների կարծիքով՝ կանայք դա անում են, քանի ենթագիտակցոերն ցանկանում են ուժեղ տղամարդ տեսնել իրենց կողքին։ Մեկ այս տեսակետի համաձայն՝ նրանք ցանկանում են, որ իրենց տղամարդն այնքան էլ գրավիչ չլինի այլ կանանց համար։