Տարվա ամենաթրենդային կոշիկները

Տարվա նոր եղանակ անցնելուց անհրաժեշտ է տեղեկացված լինել այդ եղանակի միտումներից։ «Harpers Bazaar» ոճային պարբերականը ներկայացրել է այս տարվա ամենանորաոճ համարվող կոշիկները՝ տարբեր նախասիրություններ ունեցող աղջիկների համար։

Երկարաճիտ կոշիկներ

Կաշվե երկարաճիտ կոշիկները ներկայացնում են 70-ականների ոճը։ Դրանք համահունչ են ջինսերի և զգեստների հետ։ Թրենդային են այս կոշիկները յուրաքանչյուր գույնի մեջ։

Խնջույքի կոշիկներ

Այս կոշիկներն այնքան գեղեցիկ են և հարմար, որ չեք ցանկանա հանել նույնիսկ անկողնում։ Ոճային լինելուց բացի՝ դրանք շատ սեքսուալ տեսք են հաղորդում կնոջը։

«Մեծ» և բարձր սպորտային կոշիկներ

Շքեղ սպորտային կոշիկների թրենդը զարգանում է այս տարի։ Դրանք գեղեցիկ են, նորաոճ և հարմարավետ։

«Աշխատանքային» կոշիկներ

«Աշխատանքային աղջիկ»՝ գրասենյակային ոճը վերադառնում է։ Հաստ կրունկ և կլոր ծայր․ բարձրությունը՝ մոտավերապես 3 դյույմ։ Այս կոշիկները կհանդիսանան ձեր աշխատանքի ոգեշնչումը։

«Կովբոյական» կոշիկներ

Դիզայներները շատ են սկսել աշխատել կովբոյական ոճի մեջ։ Ընտրեք ձեզ այդ ոճի մեջ զգեստներ՝ համապատասխան կոշիկներով։

«Ճարտարապետական» դիզայնով կոշիկներ

Վերջերս կոշիկների վրա նկատվում են ճարտարապետական և քանդակագործական նախշեր։ Այս տարի նորաոճ են պարզ, բայց ճարտարապետական պատկերներ պարունակող կրունկներով կոշիկները։

Շատ ցածր կրունկներ

Այս կոշիկները մորոկական հողաթափերի և կլասիկ կոշիկների խառնուրդն են։ Կրեք դրանք տաբատների կամ դասական շրջազգեստների հետ՝ լուրջ տեսք ունենալու համար։