
Արդյո՞ք Միայն Փողն Է Կապում Տարեց Տղամարդուն Եվ Երիտասարդ Կնոջը
«Frisky» պարբերականը պարզել է, որ դեռ հին դարերից սկսած, տղամարդիկ ցանկացել են հանդիպել, ժամանակ անցկացնել կամ էլ ամուսնանալ երիտասարդ կանանց հետ: Նույնիսկ այսօր էլ կարող եք հանդիպել շատ զույգերի, որոնց միջև տարիքային տարբերությունը մեծ է:
Երբ մեզանից շատերը տեսնում են 50-ամյա մի տղամարդ, ում կողքին 22-ամյա կին է, սկսում են ենթադրություններ անել, թե իբր այդ տղամարդը կայացած և հարուստ է, իսկ կինը սեքսուալ և ցանկանում է լավ կյանք վարել: Սակայն, արդյո՞ք միայն փողն է կապում տարեց տղամարդուն և երիտասարդ կնոջը:
Ահա այն հիմնական պատճառները, ինչի հետևանքով տարեց տղամարդիկ նախընտրում են ավելի երիտասարդ կանանց:
Էներգիա
Երիտասարդ կանայք հակված են ավելի առողջ լինելուն: Նրանք կարող են զվարճանալ ամբողջ օրը` առանց քնելու: Իհարկե, սա նաև վերաբերում է անկողնու մեջ նրանց կարողություններին. իրենց ճկունության շնորհիվ` 20-ամյա կանայք ֆիզիկապես կարող են անել այնպիսի բաներ, որոնք տարիքով մեծ կանայք այլևս չեն կարողանա:
Կյանքի ճգնաժամ
Բազմաթիվ տղամարդիկ աշխատել են իրենց ողջ կյանքում`անմիջապես համալսարանից կամ միջնակարգ դպրոցից սկսած, և նրանցից շատերը չեն հասցրել նույնիսկ վայելել իրենց երիտասարդությունը: Բացի այդ` նրանց ժամանակ ավանդույթները շատ խիստ են եղել:
Ձեռք բերելով երիտասարդ սեռական զուգընկեր՝ շատ մեծահասակներ վավերացնում են իրենց կյանքը, փորձում են վայելել և կոտրել իրենց կյանքի միանմանությունն ու կանխատեսելիությունը:
Սեքսուալ հարմարավետություն
Ընդհանուր առմամբ, երիտասարդ կանայք սեռական հարաբերություններում ավելի արկածային են քան նախորդ սերունդները, կամ առնվազն նրանք ավելի բաց հայացքներ ունեն այս թեմայի շուրջ: Համացանցը կարող է շատ մանրամասներ ուսուցանել այս կանանց: Իսկ հին ժամանակներում այս ամենն ընդունելի չէր:
Քիչ պարտականություններ
Մեծահարուստ տարեց տղամարդիկ, ովքեր բացառապես երիտասարդ կանանց հետ են հանդիպում, ստիպված չեն միշտ հասանելի լինել նրանց զգացմունքային մակարդակում: Նրանք պարզապես հանդիպում են շաբաթվա մեջ մի քանի անգամ `զվարճանալու կամ շքեղ արձակուրդների գնալու նպատակով:
Շրջապատի կարծիք
Սոցիալական գործառույթների ժամանակ, իրենց կողքին շքեղ կին ունենալը, տղամարդկանց գերագույն հաճույք է պարգևում:
Բարձրաստիճան տղամարդիկ սիրում են մրցակցություն և իրենց կողքին մոդելի արտաքին ունեցող կին ունենալը` իրենց ավելի է բարձրացնում հասակակիցների մոտ: