Տատիկների անդրավարտիքները վերադառնում են նորաձևություն

Թեև շատ կանայք նախընտրում են ստրինգ տեսակի վարտիքներ կրել, քանի որ դրանք անտեսանելի են ցանկացած հագուստի տակից, կան նաև շատերը, ովքեր ներքնազգեստ ընտրելիս կարևորում են հարմարավետությունը:

Պարզվում է՝ տատիկների ավանդական վարտիքները կրկին նորաձև են, և սա հիանալի լուր է հարմարավետության կողմնակիցների համար:

Դեռևս 2015 թվականին The New York Times-ը «Երիտասարդ կանայք ասում են ոչ ստրինգներին» վերտառությամբ հոդված էր հրապարակել այն մասին, որ շատ երիտասարդ կանայք ստրինգների փոխարեն նախընտրում են հարմարավետ անդրավարտիքներ կրել:

Նորաձև անդրավարտիքներ

Տարբեր լրատվամիջոցներ հոդվածներ են հրապարակում այն մասին, որ շատ կանայք արդեն հոգնել են տասնամյակներ շարունակ իրենց հրամցվող «գեղեցկությունը զոհեր է պահանջում» հայտնի ստից:

Հատկանշական է, որ ստրինգներն, ի սկզբանե, նախատեսված չեն եղել կանանց համար: Դրանք ստեղծվել են տղամարդ պարողների համար դեռևս 1939 թվականին:

Աղբյուր՝ femalista.com