Տանն ամանորյա տրամադրություն ստեղծելու լավագույն տարբերակները

Առջևում ամանորյա տոներն են, որոնք ամենակատարյալ ժամանակահատվածն են ընտանիքի հետ հաճելի ժամանակ անցկացնելու համար։ Տանն ամանորյա տրամադրություն ստեղծելու համար առաջարկում ենք հետևել հետևյալ մի քանի խորհուրդներին:

Նույնանման գիշերազգեստներ ընտրեք և վայելեք տաք կակաոն

Արձակուրդների համար լավագույն վայրը տան տաքուկ միջավայրն է: Հավատացեք՝ այն ավելի հաճելի և տոնական կդառնա, եթե բոլորով միասին նույնանման գիշերազգեստներ կրեք: Տաք կակաոն և քաղցրավենիքները կամբողջացնեն ձեր երեկոն:

Ամանորյա թխվածքաբլիթներ պատրաստեք

Ամանորյա տրամադրություն ստեղծելու համար ձեզ պարզապես ալյուր, շաքարավազ և կարագ է անհրաժեշտ: Կարող եք զարդարել դրանք ամանորյա գույներով և մատուցել որպես նվեր սիրելիներին:

Նամակներ գրեք Ձմեռ պապիկին

Ամանորյա նվերները բացելուց բացի երեխաները սիրում են Ձմեռ պապիկին նամակներ գրել։ Այդ գործընթացը ավելի հետաքրքիր դարձնելու համար կարող եք առանձնացնել տան որևէ մի անկյուն, և զարդարել այն՝ ստեղծելով ավելի խորհրդավոր միջավայր:

Աղբյուր՝ purewow.com