Տաթևիկ Կարապետյան` առաջին հայուհին Ռուսաստանի երիտասարդ առաջնորդների ցանկում

Ֆրանսիական վերլուծական «Institut Choiseul» (Շուազել ինստիտուտ) կենտրոնն առաջին անգամ կազմել է Ռուսաստանի 100 տնտեսական առաջնորդների ցանկը: Նախագծի հեղինակներն ընտրել են երիտասարդ սերնդի ամենավառ և տաղանդավոր ներկայացուցիչներին, որոնց ներուժը նպաստում է երկրի տնտեսության զարդացմանը։

«Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Տաթևիկ Կարապետյանը (28 տարեկան) ևս հայտնվել է այս ցանկում՝ դառնալով վարկանիշային աղյուսակում հայտնված միակ հայուհին:

Թոփ 100 երիտասարդ առաջնորդների ցանկում են հայտնվել նաև «Սիներգիա» բիզնես-դպրոցի ռեկտոր Գրիգորի Ավետովը, «Յանդեքս.Տաքսի» ընկերության ղեկավար Տիգրան Խուդավերդյանը և «Սբերբանկի» հեռանկարային բիզնես ուղղությունների կենտրոնի տնօրեն Անդրեյ Կարտաշյանը։

Վարկանիշային աղյուսակը կազմվել է՝ հաշվի առնելով մինչև քառասուն տարեկան թեկնածուների անձնական ձեռքբերումները, նրանց ունեցած ներուժը և ներգրավվածության մակարդակը Ռուսաստանի տնտեսության փոխակերպման գործընթացում:

Աղբյուր՝ rusarminfo