
Վճռական քայլեր` նիհարելու համար
Ավելորդ կալորիաները մշտապես մեզ ստիպում են մտածել մեր ավելացող քաշի մասին։ Ամեն անգամ մենք փորձում ենք գտնել տարատեսակ ուղիներ, որպեսզի ազատվենք ավելորդ քաշից, լինենք ավելի գրավիչ և համարձակ, սակայն ինչ-ինչ պատճառներով միշտ հապաղում ենք և հետաձգում։
Ներկայացնում ենք ձեզ մի քանի օգտակար խորհուրդներ, որոնք ձեզ կօգնեն լինել ավելի վճռական նիհարելու գործում։
Հասկացեք նիհարելու նպատակը
Պետք է հասկանալ նիհարելու նպատակը, քանի որ այն մեզ ուղղորդող խթանն է։
Նախագծեք քաշ կորցնելու ծրագիրը
Ծրագիր նախագծելիս ուշադրություն դարձրեք, որ այն լավագույնս համապատասխանի ձեր ապրելակերպին և հնարավորություններին։ Դուք կարող եք դիմել սննդաբանի, ով միանշանակ կօգնի ձեզ ավելի ճիշտ լուծումներ գտնել, իսկ եթե ոչ, ապա, փորձեք ինքներդ լինել նախաձեռնող և ներբեռնեք համապատասխան ծրագիր՝ օգտվելով տարբեր աղբյուրներից։
Կազմեք առօրյա պլաններ
Պլանավորումը միշտ օգտակար է, քանի որ այն նվազեցնում է լարվածությունը և օգնում է ժամանակն ավելի ճշգրիտ օգտագործել։
Սահմանեք քաշ կորցնելու իրատեսական ժամանակացույց
Մոռացեք 10 օրվա ընթացքում 10 կգ նիհարելու մասին: Պետք է դանդաղ և իրատեսական ժամանակում աշխատեք ձեր քաշի նվազեցման վրա։
Հավատացեք ինքներդ ձեզ
Պետք է լինել վստահ և հաստատակամ, որ դուք ձեր առաջ դրված խնդրի միակ լուծողն եք։ Դուք պետք է դիմեք ռիսկերի և տանեք հաղթանակ։
Ընտրեք խրախուսական պարգևներ ինքներդ ձեզ համար
Շատ մարդկանց մոտիվացնում է հենց խրախուսական պարգևը, որի գայթակղությունն էլ մեծ խթան է հանդսանում։