Ինչպիսի՞ վիտամիններ տալ երեխաներին

Ինչպիսի՞ վիտամիններ տալ երեխաներին

Արդյո՞ք երեխաներն իսկապես վիտամինների կարիք ունեն և եթե այո, ապա ինչպիսի՞: Այս և նմանատիպ այլ հարցերի պատասխանները կարդացեք ստորև։

Այսպիսով մանկաբույժները խորհուրդ են տալիս տալ վիտամիններ այն երեխաներին, ովքեր՝

  • չեն սնվում բավարար քանակությամբ
  • ունեն մարսողական խնդիրներ
  • չեն սնվում հավասարակշռված սննդակարգով
  • սնվում են հիմնականում արագ ֆասթ-ֆուդային սնունդով
  • սնվում են հիմնականում բուսական սննդակարգով
  • սնվում են սննդակարգով, որն իր մեջ չի պարունակում կաթնամթերք
  • խմում են շատ գազավորված ըմպելիքներ

Բազմաթիվ մուլտիվիտամիններ, որոնք վաճառվում են դեղատներում կամ մթերային խանութներում, պատրաստված են մաստակի տեսքով՝ երեխաների համար հեշտ ուտելու և մարսելու նպատակով: Դրանք նաև հիմնականում ունենում են զվարճալի ֆորմաներ՝ խրախուսելով երեխաներին հաճույքով ընդունել վիտամինները: Այս տեսակի մուլտիվիտամինները հաճախ պարունակում են անհրաժեշտ սննդանյութեր՝ երեխաների ոսկրերի առողջության, էներգիայի մակարդակի, իմունային համակարգի և ընդհանուր առողջության պահպանման համար: Ահա երեխաների համար անհրաժեշտ հիմնական վիտամինները, որոնք պետք է փնտրել՝

Վիտամին A.
Նպաստում է աճին և երեխայի զարգացմանը, ինչպես նաև հյուսվածքների և ոսկորների վերականգնմանը, իմունային համակարգի բարելավմանը և առողջ մաշկ և աչքեր ունենալուն: Վիտամին A-ի սննդի աղբյուրները ներառում են գազար, դդմիկ, այլ նարնջագույն-դեղին բանջարեղեններ, ինչպես նաև կաթ, պանիր և ձու:

Վիտամին B.
Վիտամին B ընտանիքի վիտամինները, որոնք ներառում են B2, B3, B6 և B12, օգնում են կարգավորել նյութափոխանակությունը, էներգիայի մակարդակը և առողջ նյարդային համակարգեր ունենալուն: Միսը, ձուկը, ընկույզը, ձուն, կաթը, պանիրը և լոբին պարունակում են B վիտամինների բարձր մակարդակ:

Վիտամին C.
Ցիտրուսային մրգերը, ելակը, կիվին և լոլիկը իրենց մեջ պարունակում են վիտամին C, որն օգնում մաշկի և մկանների զարգացման, ինչպես նաև առողջ հյուսվածքներ ունենալուն:

Վիտամին D.
Այս վիտամինն օգնում է խթանել ոսկրերի և ատամների պատշաճ ձևավորումը, ինչպես նաև օգնում է մարմնին կլանել կալցիումը, որն անհրաժեշտ է ամուր և առողջ ոսկորների համար: Արևի լույսը վիտամին D-ի լավագույն աղբյուրն է։

Կալցիում.
Այս հանքանյութն օգնում է երեխաներին ունենալ ամուր ոսկորներ:

Երկաթ.
Օգնում է ամուր մկանների զարգացմանը և անհրաժեշտ է առողջ կարմիր բջիջներ ունենալու համար: Երկաթի բնական աղբյուրները ներառում են հնդկահավի և խոզի միսը, կարմիր միսը, սպանախը և լոբին:

Աղբյուր՝ Flohealth