Վթարի է ենթարկվել Լևոն Արոնյանի կինը

Shamshyan.com-ի տեղեկատվություններով, երեկ երեկոյան ժամը 23:30-ի սահմաններում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Lexus մակնիշի ավտոմեքենայի վարորդը, դեռևս անհայտ հանգամանքներում, Սեբաստիա փողոցում բախվել է ժողովրդին հայտնի «Երեքնուկի» կամրջի բետոնե հենասյանը:

Ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը, այնուհետև հատուկ փրկարարական աշխատանքներ իրականացնող խմբի փրկարարները, ովքեր գրեթե մեկ ժամ՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, կարողացել են վարորդին ավտոմեքենայից դուրս բերել: Աղբյուրի տեղեկություններով՝ ղեկին եղել է Արիաննե Կաուլին, որը Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի Աշխարհի Գավաթակիր Լևոն Արոնյանի կինն է:

Բժիշկները այժմ պայքարում են նրա կյանքի համար։ Նրա վիճակը կայուն ծանր է։