
Կարևորը ոչ թե արտաքին տվյալներն են, այլ ձեր էներգիան. Վերա Բրեժնևա
Երգչուհի Վերա Բրեժնևան, ով վերջերս լուսանկարվել էր Vogue-ի շապիկի համար գրեթե առանց դիմահարդարման, կիսվել է կնոջ գրավչության մասին իր պատկերացումներով: Երգչուհին իր Ինստագրամի էջում նկար է հրապարակել, որտեղ կրծկալի վրայից մոխրագույն պիջակ է կրում։ Նկարին կից ներկայացված գրառման մեջ Վերան նշել է, որ կարևորը ոչ թե կնոջ արտաքին տվլալներն են, այլ բնավորությունն ու խարիզման։
«Ես ինձ ազատ, կայացած և գրավիչ եմ զգում: Երիտասարդ աղջիկներին, ովքեր չափազանց լուրջ են վերաբերվում իրենց արտաքին տեսքին, ուզում եմ ասել. «Հանգստացեք, արտաքին տեսքն, իհարկե, կարևոր է, բայց ձեր էներգիան, խարիզման, բարությունը շատ ավելի կարևոր են»: Ինքնավստահությունը հենց այնպես տարիքի հետ չի գալիս, դա երկար աշխատանք է ենթադրում ինքդ քո վրա»,- գրել է Բրեժնևան։