Վերարկուներ՝ աշնանն ընդառաջ

Արդյո՞ք աշնան զգեստապահարանի մասին մտածելու ժամանակը չէ։ «Grazia» պարբերականը ներկայացրել է այս աշնան վերարկուների նորաձևության միտումները։

Հովազի նախշ

Եթե Դուք երբեք հովազի նախշով որևէ իր չեք ունեցել, թերևս փորձելու ժամանակն է: Վերարկուն կարող է լինել արհեստական մորթուց (եթե կարճ է) կամ հովազանախշ բրդից: Պատկերը պետք է առավելագույնս հստակ լինի:

Վանդակավոր վերարկուներ

Վանդակավոր հագուստների միտումն աստիճանաբար նվազում է։ Այդուհանդերձ, վանդակավոր վերարկուները շատ ակտուալ կլինեն այս աշնանը։ Առավել նորաձև են մեծ չափսի (oversize) և գունավոր վանդակներով վերարկուները։

Փայլուն վերարկուներ

Խոսքը հիմնականում վերաբերում է արհեստական լաքապատ կաշվից վերարկուներին։ Ավելի նորաոճ կլինի դրանք համադրել ուսապարկերի կամ մեծ պայուսակների հետ։

Դասական բեժ

Բեժը միշտ նորաոճ է։ Պարզապես պետք է ուշադիր լինել, որպեսզի այն համապատասխանի Ձեր մաշկի երանգին։

Մոխրագույն վերարկու

Եթե դեռևս վերարկու չունեք, սկսե՛ք մոխրագույնից։ Նորաոճ են բրդյա և մինիմալիստական ոճի մոխրագույն վերարկուները։