Վարսակով անուշեղենի բաղադրատոմս

Վարսակը համարվում է ամենաառողջարար սնունդներից մեկը։ Ներկայացնում ենք ձեզ դյուրին բաղադրատոմս համեղ անուշեղեն պատրաստելու համար։ Այն կօգնի ձեզ հագեցնել ձեր քաղցը՝ առանց ավելորդ կալորիաների։

•Վարսակի փաթիլներ
•Մեղր
•Կոկոսի յուղ
•Ընկույզ
•Չիր ( ինձ մոտ սև սալորի)
•Դարչին
•Չիա սերմեր

Ըստ անհրաժեշտության կարելի է 1-2 ճաշի գդալ եռման ջուր ավելացնել, որպեսզի փաթիլները փափուկ լինեն։ Պատրաստում ենք նախապես գիշերը, ծածկում սննդային թաղանթով, թողնում սառնարանում։

Մատուցելիս թաթախում շոկոլադի մեջ (ըստ նախասիրության) , զարդարում սերմերով, կոկոսի քերուկով կամ մանրացրած ընկույզով։ Օգտակար և շաա՜տ համեղ ինչպես բալիկների, այնպես էլ մեծերի համար։

Բարի ախորժակ

Հեղինակ՝ The Mom’s Kitchen