
Վարունգով դիետա. ինչպե՞ս նիհարել 5կգ առանց քաղցած մնալու
Վարունգի դիետան համարվում է ամենաարդյունավետը էքսպրես-դիետաների շարքում։ Այս սննդակարգով հեշտությամբ կարող եք նիհարել շաբաթական 2-5 կգ։
Չնայած իր անվանմանը՝ այս դիետան միայն վարունգից չէ, որ բաղկացած է։ Թեև վարունգը կազմում է ամբողջ սննդակարգի 80%-ը, մնացած 20%-ը լրացնելու համար կարող եք օգտագործել ուրիշ մթերքներ՝ լոլիկ, հավկիթ, կեֆիր, ձուկ, ոչ մեծ քանակությամբ սպիտակ միս, մրգեր (պայմանով, որ դրանք կալորիաների սահմանված չափը չգերազանցեն):
Վարունգի դիետան համարվում է ամենաքիչ կալորիականություն ունեցող սննդակարգը․100գ-ի համար ընդամենը 16 կիլոկալորիա։ Նիհարելու համար օրական կարելի է ընդունել առավելագույնը 1100-1200 կալորիա և սննդի հինգ ընդունման ընթացքում ուտել առնվազն մեկ ու կես կիլոգրամ վարունգ։ Միևնույն ժամանակ կարող եք պատրաստել կանաչիով և 1 գդալ ձեթով աղցան, եփել կամ ջեռոցը դնել հավ կամ ձուկ։ Միակ պայմանը աղ չօգտագործելն է։
Ինչպես տեսնում եք, ստիպված չեք լինի քաղցած մնալ, բայց նաև պետք է կամքի ուժ դրսևորեք։ Թեև վարունգը քաղցը հագեցնում է, պետք չէ մոռանալ, որ այն 90%-ով կազմված է ջրից, իսկ դա նշանակում է, որ հագեցածությունը ժամանակավոր կլինի։ Ի դեպ, հենց այդ պատճառով սննդի վերջին ընդունումը պետք է լինի ժամը 21:00-ից ոչ ուշ։
Բացի այդ, եթե որոշել եք անցնել վարունգի սննդակարգի, համոզվե՛ք, որ այն ձեզ ցուցված է։ Հակացուցումների թվում են երիկամների հետ խնդիրները, պեպտիկ խոցը, կոլիտը, սրտանոթային համակարգի հետ խնդիրները, ստամոքսի բարձր թթվայնությունը։
Աղբյուր՝ PeopleTalk