Ահա, թե Ինչու է Դժվար Վատ Ընկերոջից Հեռու Մնալը

Ոչ բոլոր ընկերներն են մտնում ձեր դրության մեջ, սակայն այսպես վարվելով, ձեր սրտում խորը և ցավոտ հետք են թողնում։ Երբեմն, նույնիսկ եթե ընկերությունն այլևս ձեզ ուրախություն չի պատճառում, դժվար է լինում հրաժարվել ընկերոջից։  Ինչպես գրում է «Cosmopolitan UK» պարբերականը, վատ ընկերոջ հետ հարաբերությունները խզելը թվում է անհնար, նույիսկ եթե դա անհրաժեշտ է։

Պարբերականը` հոգեբանի հետ միասին փորձել է բացատրել այս ֆենոմենի ետևում կանգնած պատճառաբանությունը։

Մենակությունը վախենալու է

մենակություն
Ձեր մենակ մնալու վախը կարող է ստիպել ձեզ այդ ընկերոջը միշտ ձեր կողքին պահել, անկախ այն փաստից, նա բացասական է ազդում ձեր կյանքի վրա, թե ոչ։Սակայն, նրանից հրաժարվելով, դուք հիանալի հնարավրություն եք ձեռք բերում նոր մարդկանց հանդիպեու համար։Կարիք չկա ինչ-որ մեկից այդքան կախում ունենալ, նամանավանդ այն դեպքում, երբ նոր ընկերները կարող են ավելի լավը լինել։

Երբ ամեն ինչ լավ է, նրանք ամենալավն են

մոտիկ ընկերներ
Շատ դժվար է նկատել, որ քեզ մանիպուլյացիաի են ենթարկում, հատկապես այն ժամանակ, երբ ժամանակ առ ժամանակ տվյալ անձնավորության հետ լավ ժամանակ ես անցկացնում։Սակայն պետք է հաշվի առնել, արդյոք այդ ժամանակն արժի անկացնել մեկի հետ, ով հանդիսանում է ձեր կյանքի անհարմարավետության աղբյուրը։ Մանիպուլյացիայի սիրահարները կարողանում են իրենց վատ արարքները ծածկել մի քանի դրական գործողություններով։ Սակայն, երբ նայում ես ամբողջական պատկերին հասկանալի է դառնում, որ այդ երկուսն անհամատեղելի են։

Երկուսդ իրար կապող շատ բաներ ունեք

ընկերուհիներ
Զգացմունքային հիշողությունները կարող են տպավորություն ստեղծել, որ ձեր ընկերությունն անփոխարինելի է։ Իսկ եթե այդ ընկերը ձեր մանկության ընկերն է, ապա դուք կվերհիշեք այն ինչ միասին եք անցել։ Այս ամենը վիճակն ավելի է բարդացնում։ Իհարկե դժվար է, սակայն պետք է հիշել, որ լավ հիշողությունները առիթ չեն հանդիսանում, որպեսզի այսպիսի մարդուն ձեր կողքին պահեք։