Դիզայներ Վահան Խաչատրյանը դրամաշնորհ է ստացել նորաձևության ոլորտը զարգացնելու համար

Հագուստի մոդելավորող-ոճաբան Վահան Խաչատրյանն ինստագրամյան իր էջում ցնցող նորություն է հայտնել։ Դիզայները գրել է, որ բրիտանական դեսպանատան կողմից 240 հազար բրիտանական ֆունտ գումարի չափով դրամաշնորհ է ստացել։ Վահանը նշել է, որ դրամաշնորհը տրամադրվել է Հայաստանում նորաձևության ոլորտը զարգացնելու համար:

https://www.instagram.com/p/B1qre4FFCal/

Մոդելավորողը նաև հայտնել է, որ շատ հպարտ է դրամաշնորհը ստանալու համար։ Նա խոստացել է ծրագրի մանրամասները ներկայացնել հատուկ միջոցառման ժամանակ։

Հիշեցնենք, որ Վահան Խաչատրյանը Իտալիայի առաջատար նորաձևության համալսարաններից մեկն ավարտելուց հետո աշխատանքի առաջարկ էր ստացել աշխարհահռչակ Dolce & Gabbana նորաձևության տան կողմից։ Տարիներ անց դիզայները հաճախ է նշում, որ դա հսկայական փորձ էր, որն օգնեց գիտակցել իր առաջնահերթությունները նորաձևության աշխարհում։