
Վազքը չի խթանում քաշի կորուստը
Շատերը սխալմամբ կարծում են, որ վազքը միանշանակ օգնում է նիհարել: Սակայն միշտ չէ, որ այն դրական ազդեցություն է ունենում։ Ներկայացնում ենք չորս տարածված սխալ, որոնք մարդիկ թույլ են տալիս վազքի ընթացքում, ինչն էլ խանգարում է նիհարելուն։
- Դուք միշտ նույն կերպ եք վազում:
Եթե դուք ամենօր կատարում եք միևնույն վարժությունները, ապա ձեր օրգանիզմը սկսում է հարմարվել դրանց, իսկ կալորիաներն ավելի դանդաղ են այրվում: Հետազոտությունները ցույց են տալիս, որ միջին արագությամբ վազքը օգնում է քաշի կորստին միայն սկզբնական շրջանում։ Այնուհետև պետք է ավելի մեծ ջանք գործադրել՝ միաժամանակ նվազեցնելով կալորիաների քանակը:
- Դուք ավելի երկար եք վազում, բայց ոչ ավելի արագ:
Ավելորդ կալորիաներն այրելու և քաշը նվազեցնելու համար անհրաժեշտ է անընդհատ մեծացնել վարժությունների ինտենսիվությունը: Ավելի օգտակար է վազել քիչ, բայց արագ։
- Այլ վարժություններ չեք կատարում:
Քաշի կորուստը պահանջում է որոշակի ռազմավարություն, հետևաբար, անհրաժեշտ է աշխատացնել բոլոր մկանները: Պետք է վազքը համատեղել տարբեր վարժությունների հետ։
- Չափազանց շատ եք վազում:
Որքան էլ որ տարօրինակ հնչի, սա իսկապես մեծ դեր է խաղում նիհարեցման գործընթացում։ Չափից շատ սպորտով զբաղվելու ընթացքում օրգանիզմում սթրեսի հորմոն է արտադրվում, ինչն էլ կասեցնում է ինսուլինի արտադրությունը. արդյունքում որովայնի հատվածում ավելորդ ճարպ է կուտակվում:
Աղբյուր՝ glamour.ru