
Սրբուկը փայլել է Եվրատեսիլի բացմանը
Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում կայացել է «Եվրատեսիլ 2019» երգի մրցույթի բացման արարողությունը, որի շրջանակներում բոլոր 41 մասնակիցներն անցել են «նարնջագույն» գորգի վրայով։ Հայաստանը ներկայացնող Սրբուհի Սարգսյանը փայլել է իր սպիտակ սեքսուալ կոստյումով։ Երգչուհու տեսքը պարզապես հիացրել է ներկաներին։
Ինչպես արդեն հայտնի է, այս տարի Հայաստանը ներկայանալու է «Walking Out» երգով, որն այս պահին «Եվրատեսիլի» յութուբյան ալիքում առաջատարներից մեկն է. տեսահոլովակը շուրջ 5 միլիոն դիտում է գրանցել:
Հիշեցնենք, որ երգչուհին ելույթ է ունենալու երկրորդ կիսաեզրափակչում՝ մայիսի 16-ին, առաջին համարի ներքո։ Եզրափակիչը կայանալու է մայիսի 18-ին: