
Դոլչե Գաբբանայի դիզայներ՝ Ստեֆանո Գաբբանան «տգեղ» է կոչել Սելենա Գոմեսին
Ինչպես հայտնում է «Cosmopolitan» ամսագիրը, Ստեֆանո Գաբբանան Սելենա Գոմեսին «տգեղ» է անվանել:
Իր ինստագրամյան էջում «thecatwalkitalia»-ն հրապարակել է Սելենա Գոմեսի նկարը հինգ տարբեր կարմիր զգեստերով՝ գրելով, որ Սելենան շլացուցիչ տեսք ունի:
Հետևյալ հրապարակման տակ Ստեֆանո Գաբբանան մեկնաբանություն է գրել, որում ասել է «È proprio brutta!», ինչն էլ իտալերենից թարգմանաբար նշանակում է «շատ տգեղ է»:
Մեկ ուրիշ ինստագրամյան օգտատեր պատասխանել է դիզայներին, ասելով թե Սելենան նման է շպից շների ցեղատեսակին։
Ստեֆանոն պատասանել է օգտատիրոջը, որ դա ճիշտ է. «hahahahahaha is true hahahah»:
Դիզայները հայտնի է աստղերի մասին իր բացասական մեկնաբանություններով: Նա վիճաբանություն է ունեցել Մայլի Սայրուսի և նրա եղբոր Բրեյսոն Սայրուսի հետ: Ստեֆանոն նաև գռեհիկ արտահատություն է արել Քեյթ Մոսի վերաբրյալ:
Դիզայների մեկնաբանությունները շատ են զայրացրել Սելենայի երկրպագուներին, և նրանք սկսել են զանգվածային կերպով պատասխանել նրան:
Սակայն Ստեֆանո Գաբբանան այդպես էլ ներողություն չի խնդրել Սելենայից՝ շարունակելով խոսել նրա մասին հեգնական տոնով: