
Ինչի՞ հետ կրել սուր-քիթ բարձրակրունկ կոշիկներ 2018-ի աշնանը
Ժամանակակից կոշիկները ռեկորդներ են սահմանում գունային լուծումների և այլ անհավատալի կոմբինացիաների հարցում։ Կոպիտ կոշիկներ, նուրբ և տափակ, սպորտային կոշիկներ և այլն․այսօր աշխարհին ոչնչով չես զարմացնի։ Սակայն այս սեզոն նորից ետ է վերադառնում հին դասական ոճը՝ ի դեմս բարձրակրունկ կամ տափակ սուր-քիթ կոշիկների, որոնք ամենաէլեգանտն են համարվում։ Դրանք շատ գեղեցիկ են նայվում զգեստների, կիսաշրջազգեստների և տաբատների հետ։ Սա հավերժական դասական ոճ է, և շատ հայտնի ոճաբանների զգեստապահարանում առաջնային տեղ է զբաղեցնում։
Ձեզ ենք ներկայացնում մի քանի կերպար, որոնք կարելի է համադրել այդ կոշիկների հետ։
Մատիտ-կիսաշրջազգեստ
Եթե մենք խոսում ենք հավերժ դասականի մասին, ապա չենք կարող չխոսել մարմինը ընդգծող կիսաշրջազգեստների մասին։ Կարևոր չէ, թե ինչ շապիկ կհամադրեք դրանց հետ, այդ երկու իրերի միաձուլումը կերպարը դարձնում է ոճային, դասական և ընդգծում է սլացիկ կազմվածքը։
Կարճ տաբատ
Բարձրակրունկ սուր-քիթ կոշիկները շատ գեղեցիկ են նայվում կարճ տաբատների հետ։ Այս պարզ, մի փոքր կարճ տաբատները հրաշալի ընդգծում են կոճի գծերը՝ կերպարին հաղորդելով կանացիություն և թեթևություն։
Շորտեր
Չնայած իրենց խստությանը՝ բարձրակրունկ սուր-քիթ կոշիկները շատ հետաքրքիր և գեղեցիկ են համադրվում կարճ շորտերի հետ՝ ընդգծելով ձեր երկար և սլացիկ ոտքերը։
Կոստյումներ
Դասական սև բարձրակրունկ սուր-քիթ կոշիկները գեղեցիկ են նայվում կոստյումների, ուղիղ և մի փոքր նեղ տաբատների և բաճկոնների հետ։
Երեկոյան զգեստներ
Սուր-քիթ բարձրակրունկ կոշիկները կստեղծեն իսկական տանդեմ երեկոյան զգեստների հետ, նամանավանդ եթե զգեստը սև է։ Այդ կերպարի հետ կարող եք համադրել շատ պայծառ գույների աքսեսուարներ։ Եվ երեկոյի թագուհու տիտղոսը ձերը կլինի։
Ջինսեր
Տափակ կրունկով սուր-քիթ կոշիկները կարելի է կրել ոչ միայն տաբատների, կոստյումների և երեկոյան զգեստների հետ, այլ նաև՝ ջինսերի։ Իհարկե, նրանք շատ ավելի գեղեցիկ կնայվեն ուղիղ նեղ ջինսերի հետ, բայց «boyfriend» ջինսերը նույնպես պետք չէ բացառել։ Այսպիսի համադրությունը դասական կոշիկների հետ շատ խիզախ և յուրօրինակ տեսք է հաղորդում։
Բարձրակրունկ սուր-քիթ կոշիկները կայուն միտում են նորաձևության մեջ, որը ժամանակի հետ չի փոխվում։ Այդ կոշիկները ունեն յուրահատուկ կարողություն՝ փոխակերպելու և տեսողականորեն ձգելու ամբողջ կազմվածքը՝ երկարացնելով ոտքերը։ Բարձրակրունկ և տափակ սուր-քիթ կոշիկները յուրաքանչյուր աղջկա զգեստապահարանի պարտադիր մասն են։ Նոր կոշիկ գնելիս պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն տեսքին, այլ նաև հարմարավետությանը՝ չմոռանալով սեզոնի ոճային միտումների և զգեստապահարանի այն իրերի մասին, որոնց հետ պետք է համադրել կոշիկները։
Աղբյուր՝ Ivona