Սուրճով պատրաստված բաղադրատոմսեր ձեր մաշկի բնական գեղեցկությունը արթնացնելու համար

Շատերիս համար լիարժեք առավոտը սկսվում է մեկ բաժակ սուրճով: Սուրճն իրականում իր մեջ պարունակում է կոֆեին, որն ունի բազմաթիվ առավելություններ հատկապես մաշկի առողջության համար: Եթե կոսմետիկ միջոցների տուփերի վրա գրված բաղադրությունները կարդաք, ապա շատ հաճախ կհանդիպեք բաղադրության նկարագություններ, որտեղ օգտագործվել է կոֆեին:

Իհարկե, կախված մաշկի տեսակից և բուժման համար ենթակա մաշկի տարածքից, կոֆեինը տարբեր ազդեցություններ կարող է ունենալ: Լավն այն է, որ այս նյութը կարող է օգտագործվել իր բնական վիճակում։ Կոֆեինով կարելի է պատրաստել քսուքներ, շամպուններ և տնային սկրաբեր՝ առանց որևէ արհեստական միացությունների: Իսկ ինչպե՞ս։ Շարունակեք կարդալ և կգտնեք պատասխանը։

Դիմակ մաշկի մեռած բջիջները հեռացնելու համար

Սուրճը գերազանց միջոց է մաշկի մեռած բջիջները հեռացնելու համար: Այն խթանում է կոլագենի արտադրությունը և հանդես է գալիս որպես հակաբորբոքային միջոց: Այս հանգստացնող սուրճի դիմակից հետո պարանոցի և դեմքի մաշկը կլինի փափուկ, մաքուր և հարթ:

Ի՞նչ է հարկավոր:

1 բաժակ աղացած սուրճ (150 գ)

1 բաժակ շագանակագույն շաքարավազ (200 գ)

3 ճաշի գդալ ձիթապտղի յուղ (48 գ)

2 ճաշի գդալ մեղր (50 գ)

Ինչպե՞ս պատրաստել:

Բոլոր տարրերը խառնեք այնքան, որպեսզի համոզվեք, որ դիմակը շատ հաստ չի ստացվել: Քսեք այն մի շերտ ամբողջ դեմքին և պարանոցին: Ընթացքում նաև կարող եք մաշկը մերսել։ Թողեք մինչև չորանա, այնուհետև լվացեք այն տաք ջրով:

Սկրաբ շրթունքների համար

Շրթունքները գեղեցիկ ժպիտի ամենակարևոր բաղադրիչն են, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է շրթունքները միշտ խոնավեցված և առողջ պահել: Դա հնարավոր է իրականացնել` բավարար քանակությամբ ջուր խմելով, շրթունքների բալզամ օգտագործելով և չոր մաշկը հեռացնելով: Լավն այն է, որ դուք կարող եք շուրթերի համար պարզ և մատչելի սկրաբ պատրաստել տան պայմաններում:

Ի՞նչ է հարկավոր:

1 թեյի գդալ աղացած սուրճ

2 թեյի գդալ ձիթապտղի յուղ (կամ ցանկացած այլ յուղ, որը նախընտրում եք)

Ինչպե՞ս պատրաստել:

Երկու բաղադրիչները խառնել բաժակի կամ խորը ափսեի մեջ։ Անհրաժեշտ է ստանալ ամուր մածուկ: Քսեք սկրաբը շրթունքների վրա և մատով նրբորեն մերսեք այն շրջանաձև շարժումներով: Այնուհետև լվացեք այն ջրով՝ կիրառելով ձեր սիրած խոնավեցնող բալզամը։ Օգտագործեք այս սկրաբը շաբաթական առնվազն 3 անգամ:

Շամպուն սուրճով

Սուրճը պարունակում է հատկություններ, որոնք գերազանց արդյունք են տալիս մազերը խնամելիս: Այն խթանում է արյան շրջանառությունը և հեռացնում է մեռած մաշկի բջիջները՝ կանխելով մազաթափությունը: Սուրճը նաև ամրացնում է մազերը, մի փոքր մգեցնում է բնական գույնը և ապահովում է հաճելի բույր: Եթե երազում եք երկար և առողջ մազերի մասին, այս տնային պայմաններում շամպունը հենց այն է, ինչ ձեզ հարկավոր է:

Ի՞նչ է հարկավոր:

Ցանկացած չեզոք շամպուն

5 ճաշի գդալ աղացած սուրճ

1 բաժակ ջուր

Ինչպե՞ս պատրաստել:

Օգտագործեք որևէ չեզոք շամպուն, որն իր մեջ չի պարունակում շատ բաղադրիչներ: Ջուրը մի փոքր տաքացրեք, սակայն մի հասցրեք եռալու աստիճանին: Թողեք մի քիչ սառչի և ապա խառնեք այն սուրճի հետ նույն բաժակի մեջ: Ապա խառնուրդը լցրեք շամպունի շշի մեջ և լավ թափահարեք: Սպասեք 2 ժամ և ապա հետո օգտագործեք: Դուք կարող եք այն օգտագործել շաբաթական 2 կամ 3 անգամ: