
Սուրճով դիմակ՝ կատարյալ մաքուր մաշկ ունենալու համար
Դեմքի խնամքի կարևորագույն բաղադրիչներից մեկը մաշկի կանոնավոր մաքրումն է։ Այն անհրաժեշտ է մաշկի մահացած բջիջները հեռացնելու, դեմքը փափկեցնելու և ծակոտիները նեղացնելու համար: Հատկանշական է, որ այս գործընթացը չափազանց հաճախ անելու դեպքում կարող է ի հայտ գալ մաշկի չորություն, գրգռվածություն և կարմրություն: Ահա թե ինչու է խորհուրդ տրվում դեմքի, պարանոցի և կրծքավանդակի համար մաքրող դիմակներ օգտագործել շաբաթական միայն մեկ անգամ:
Առաջարկում ենք ձեզ սուրճով պարզ դիմակ, որն, իսկապես, հրաշքներ է գործում:
Անհրաժեշտ բաղադրիչները
- Սուրճի մանր հատիկներ
- Շագանակագույն շաքարավազ
- Բնական ձիթայուղ
Պատրաստման եղանակը
- Խառնել ½բաժակ սուրճի մանր հատիկները ½բաժակ շագանակագույն շաքարավազի հետ։
- Ավելացնել ¼բաժակ մաքուր ձիթայուղ:
- Լավ խառնել՝ մինչև բոլոր բաղադրիչները լուծվեն, և մածուցիկ զանգված ստացվի։
Դեմքին քսելու եղանակը
- Նախևառաջ ձեր դեմքն ու պարանոցը լվացեք գոլ ջրով և յուղեր չպարունակող մաքրող միջոցներով՝ դիմահարդարումը հեռացնելու և ծակոտիները բացելու համար։
- Մատներով վերցրեք խառնուրդի մի փոքր զանգված և նրբորեն քսեք այն ձեր ճակատին ՝ մերսելով մոտավորապես քսան վայրկյան:
- Եվս մի փոքր քսուք վերցրեք և նրբորեն տարածեք այն քթին՝ կրկին մերսելով մոտավորապես քսան վայրկյան: Շարունակեք քսել այն դեմքի մյուս հատվածներին:
- Հիշեք, որ յուրաքանչյուր հատված պետք է մերսել առնվազն քսան վայրկյան:
- Երբ դիմակը տարածեք ամբողջ դեմքին, սպասեք ևս հինգ րոպե։
- Այնուհետև լվացեք դեմքը գոլ ջրով և չորացրեք փափուկ սրբիչով: