Սովորույթներ, որոնք կօգնեն Ձեզ ճիշտ սկսել օրը

Ինչպես սկսեք ձեր առավոտը, այնպես էլ կավարտեք այն։ Ինչպես նշում է  «Fitness» պարբերականը, օրը ճիշտ սկսելու մեջ ինչ-որ խորհուրդ կա։

Ըստ «Fitness»-ի, եթե հետևյալ խորհուրդները մտցնեք ձեր առօրյա, ապա առավոտյան «ճիշտ ոտքի վրա» կարթնանաք։

Հավաքեք Ձեր Անկողինը

հավաքված անկողին

Երևի ձեր մայրը ձեզ անընդհատ հիշեցնում է սրա մասին, երբ դուք արդեն դուրս եք գալիս տանից։  Անկողինը հավաքելու պրոցեսը դրական ազդեցություն ունի ձեր կիսաքնած ուղեղի վրա։  Այս պարզ քայլը կնպաստի, որպեսզի դուք ունենաք արդյունավետ և լավ օր։  

 

Ջուր Խմեք

ջուր

 Երբ արթնանում եք մի բաժակ ջուր խմեք, քանի-որ ողջ գիշեր ձեր մարմինը ջրի պակաս է ունեցել։ Ջրի անհրաժեշտ չափաբաժին օգտագործելով` դուք ձեր մարմնին հնարավորություն եք տալիս ավելի արդյունավետ աշխատել ողջ օրվա ընթացքում։ Այս քայլը կօգնի ձեզ կարգավորելու ամենօրյա ջրի օգտագործման չափաբաժինը։

 

Պլանավորեք Ձեր Օրը

աղջիկն՝ իր օրը պլանավորելիս

Կարիք չկա օրը մանրակրկտորեն պլանավորել։ Ուղղակի կազմեք այն մեծ ծրագրերի ցուցակը, որոնք պլանավորում եք իրականացնել օրվա ընթացքում, որպեսզի օրը հանգիստ անցնի։ Առավոտյան մի քանի նշումներ կատարելը կօգնի ձեզ մնալ ռիթմի մեջ։

 

Երաժշտություն Լսեք

ականջակալներով աղջիկ

 Ձեր օրը սկսեք ոգեշնչող և աշխուժացնող երաժշտություն լսելով։  Սա կօգնի բարձացնել ձեր տրամադրությունը, իսկ լավ տրամադրությունը լավ օրվա գրավականն է։ Եթե ձեր աշխատանքի վայրը կամ դպրոցը տանից հեռու են գտնվում, ապա երաժշտությունն այդ երկար ճանապարհը կարող է ավելի հաճելի դարձնել։