
Սոդայով դիմակ՝ մաշկի բորբոքվածությունը հանգստացնելու համար
Բորբոքված մաշկի պատճառը շատ հաճախ pH-ի անհավասարակշռված մակարդակն ու մանրէներն են: Բորբոքվածության արդյունքում մաշկը կարող է անգույն, ճարպոտ և գրգռված տեսք ստանալ, ինչն, իհարկե, անցանկալի է: Բարեբախտաբար, այս կարմրությունից ազատվելն այնքան էլ դժվար չէ, որքան թվում է: Իրականում, բորբոքումները նվազեցնելու և մաշկի բնական փայլը վերականգնելու համար ընդամենը երեք սովորական բաղադրիչ է հարկավոր:
Եվ այսպես, այդ երեք կախարդական բաղադրիչներն են սոդան, խնձորի քացախը և մեղրը: Կերակրի սոդան օգնում է հավասարակշռել մաշկի pH մակարդակը, մինչդեռ խնձորի քացախն օգնում է մաքրել մաշկի ծակոտիներում կուտակված բակտերիաները: Իր հերթին, մեղրը հեռացնում է ազատ ռադիկալները մաշկի խորքերից։
Անհրաժեշտ բաղադրիչները
- Սոդա
- Խնձորի քացախ
- Մեղր
Պատրաստման եղանակը
- Ամանի մեջ խառնեք 1 թեյի գդալ կերակրի սոդան 1 թեյի գդալ խնձորի քացախի հետ:
- Շարունակեք խառնել՝ մինչև կերակրի սոդան ամբողջությամբ լուծվի։
- Ավելացրեք 2 թեյի գդալ մեղր և լավ խառնեք։
Օգտագործման եղանակը
- Նախևառաջ, լվացեք ձեր դեմքն ու պարանոցը տաք ջրով և յուղազերծված մաքրող միջոցներով ՝ դիմահարդարումը հեռացնելու և ծակոտիները բացելու համար:
- Մաշկը չորացրեք մաքուր սրբիչով:
- Այնուհետև դիմակը հավասարաչափ տարածեք ձեր դեմքին և թողեք այն տասը րոպե:
- Դրանից հետո նորից լվացեք ձեր դեմքը գոլ ջրով՝ չորացած դիմակը հեռացնելու համար:
- Երբ մեղրն ամբողջովին մաքրվի, ևս մեկ անգամ լվացեք ձեր դեմքը սառը ջրով մաշկի ծակոտիները փակելու համար:
- Վերջում չորացրեք դեմքը մաքուր սրբիչով:
- Օգտագործեք այս դիմակը շաբաթական երկու անգամ՝ բնական միջոցներով մաշկի բորբոքումից և կարմրությունից ազատվելու համար: