Սննդամթերք, որոնք ցանկալի է չուտել մինչև առավոտյան ժամը 10-ը

Նախաճաշը համարվում է մեր օրվա ամենակարևոր կերակուրը։ Այն կարող է բարելավել ձեր տրամադրությունը և կանխել դեպրեսիան առօրյայում:

Եվ այսպես, ձեզ ենք ներկայացնում ուտելիքներ, որոնցից ցանկալի է խուսափել մինչև առավոտյան 10-ը, որպեսզի մնաք առողջ, ինչպես նաև պահպանեք ձեր կազմվածքը։

Կարագով տոստ

Շատերը կարծում են, որ պարտադիր չէ նախաճաշը լինի ոչ ճարպային: Պարզապես անհրաժեշտ է գտնել ճարպի ճիշտ տեսակը նախաճաշի համար: Ճիշտ է՝ կարագը պարունակում է ճարպ, որն օգնում է ձեզ վերամշակել վիտամինները, սակայն այն պարունակում է նաև շատ հագեցած ճարպեր, ինչը կարող է վնաս հասցնել ձեր սրտին, ինչպես նաև նպաստել ավելորդ քաշի ձեռքբերմանը:

Փոխարենը՝ ձեր տոստի վրա տարածեք գետնանուշի կարագը, որը կարող է ձեզ օգնել օրվա ընթացքում ավելի քիչ սով զգալ, քանի որ այն մեծացնում է պեպտիդ YY հորմոնը, որը կարգավորում է քաղցի զգացումը օրգանիզմում։

Նրբաբլիթներ և վաֆլիներ

Սառեցված նրբաբլիթները, վաֆլիները և քուքիները հեշտ և արագ նախաճաշի տարբերակներ են շատերիս համար։ Դրանք պարունակում են զտված ածխաջրեր, որն իրականում այդքան էլ վատ չի (կախված ձեր սննդակարգից), սակայն զտված ածխաջրերի պատճառով դուք օրվա ընթացքում հնարավոր է ձեզ սոված զգաք: Դրանք նաև շատ քիչ քանակությամբ մանրաթել և շատ տրանս-ճարպեր են պարունակում, որոնք վնասակար են առողջության համար:

Փոխարենը՝ դուք կարող եք բլիթները պատրաստել տանը՝ ուշադրություն դարձնելով մանրաթելերի քանակին:

Անյուղ մածուն (Յոգուրտ)

Անյուղ մածունը դարձել է նախաճաշի համար հարմար տարբերակ։ Սակայն, այն հաճախ պարունակում է շատ շաքար համեղ լինելու նպատակով և շատ քիչ սպիտակուց: Ուսումնասիրությունները ցույց են տվել նաև, որ լիարժեք յուղայնությամբ մածունն իրականում ավելի նախընտրելի տարբերակ է և օգնում է նիհարել, քանի որ այն պարունակում է բավականաչափ սպիտակուցներ, որն էլ օգնում է ձեզ օրվա ընթացքում ավելի քիչ սով զգալ։

Աղբյուր՝ Brightside