
Սննդակարգ առողջ մաշկի համար
Շատ դեպքերում մեր մաշկի վիճակը կախված է ոչ միայն արտաքին գործոններից կամ դեմքի խնամքից, այլև մեր սննդակարգից: Հնարավոր է մաշկին անհրաժեշտ է հատուկ սննդակարգ, որն ուղղակիորեն կպայքարի բարձր յուղայնության, մեծ ծակոտիների և գրգռվածության դեմ։
Սննդակարգ չոր մաշկի համար
Եթե զգում եք, որ անկախ տարվա եղանակից Ձեր մաշկը չոր է՝ չնայած Դուք խնամում եք այն և բավարար ջուր եք խմում, ապա Ձեզ անհրաժեշտ է համապատասխան սննդակարգ։ Դուք պետք է հրաժարվեք կծու, թթու և պահածոյացված մթերքներից։ Բացի այդ, խուսափե՛ք աղի և ապխտած սննդամթերքներց, քիչ խմեք սուրճ և ալկոհոլ: Սննդաբանները պնդում են, որ Ձեր ամենօրյա սննդի մեջ ավելացնեք թարմ միրգ և բանջարեղեն, A և E վիտամիններ։ Ուշադրություն դարձրե՛ք օգտակար յուղերին. ավոկադո, ձիթապտղի յուղ, ձուկ, կարագ:
Սննդակարգ բորբոքված և բշտիկներով մաշկի համար
Եթե Ձեր անցումային տարիքը վաղուց անցել է, բայց դեռ բշտիկներ են մնացել դեմքին, ապա խնդիրը սննդի մեջ է։ Հաճախ խնդրահարույց մաշկ ունեցող մարդիկ պարզապես պետք է նվազեցնեն ածխաջրերի քանակությունը: Դուք նաև պետք է բացառեք շատ ճարպային, կծու և ապխտած ուտեստները։ Սննդաբանները խորհուրդ են տալիս շատ օգտագործել սոխ, սխտոր, ձու, պանիր, ձուկ, կաթնամթերք, գազար, լոբի, բրինձ, եգիպտացորեն, խնձոր։
Սննդակարգ գունատ և գրգռված մաշկի համար
Ձեր դեմքը գունատ է և գրգռվա՞ծ։ Այս խնդիրները կարող են լուծվել միայն մեկ սննդակարգի միջոցով: Եթե ունեք մաշկի խամրած գույն և գրգռում, ամենայն հավանականությամբ Դուք քաղցրավենիքի ու ալյուրով ուտելիքների սիրահար եք: Սննդաբանները խորհուրդ են տալիս դրանք փոխարինել բանջարեղենով, լոբով, ընկույզով և ամբողջովին հացահատիկային սննդով: Ձեր կյանքն ավելի երջանիկ դարձնելու համար սկսե՛ք ուտել մսամթերք, դդումի սերմեր, ընկույզ, ծովամթերք, հնդկահավ և ցինկով հարուստ այլ սննդամթերքներ։
Աղբյուր՝ Ivona