5 նշան այն բանի, որ դուք սխալ խոնավացնող քսուք եք օգտագործում

Նույնիսկ ամենաարդյունավետ խնամքի միջոցները կարող են հանգեցնել մաշկի լուրջ խնդիրների։ Եվ հնարավոր է, որ դա լինի սխալ ընտրված խոնավացնող քսուքի հետևանք։ Նախ և առաջ, դա խնամքի համար ամենաանհրաժեշտ միջոցներից է, առանց որի չի կարելի պատկերացնել օրը։ Այսինքն, այն օգտագործվում է պարբերաբար։ Երկրորդ՝ այն հիանալի սնուցող միջավայր է մանրէների համար։ Խոնավացնող միջոցի վրա չի կարելի խնայել ոչ միայն գումար, այլ նաև ժամանակ՝ փորձելու և ընտրելու այն քսուքը, որն իրոք համապատասխանում է ձեր մաշկին։

Ձեզ ենք ներկայացնում 5 նախանշան, որոնք պետք է ձեզ մոտ կասկած առաջացնեն։

  1. Քսուքի օգտագործումն արտացոլվում է մաշկի երանգի վրա ( օրինակ՝ այն դառնում է ավելի վարդագույն կամ մուգ)։
  2. Այն քսելուց հետո դեմքի որոշ մասեր ավելի ակներև են դառնում, օրինակ՝ քիթը, այտերը, դունչը և այլն։ Դա նշանակում է, որ միջոցը ինչպես հարկն է չի պահպանում ջրային բալանսը, և յուղոտ մասերը ավելի արտահայտիչ են դառնում։
  3. Դրա կիրառումից հետո ի հայտ է գալիս գրգռվածություն, այրում կամ ինչ-որ անհարմարության զգացում։
  4. Խոնավացնող քսուքը կիրառելուց մոտ մեկ ժամ անց մաշկը դառնում է ավելի չոր։ Դա նշանակում է, որ միջոցը պարունակում է մեծ քանակությամբ ջուր, որն արագորեն գոլորշիանում է, կամ յուղային հիմք, որն այնքան էլ չի փափկացնում մաշկը։
  5. Ավելի ծայրահեղ դեպքերում կամ սխալ քսուքի երկարաժամկետ օգտագործումից կարող են առաջանալ պզուկներ։ Սովորաբար դրանք ի հայտ են գալիս աչքերի կամ դնչի հատվածում։

Աղբյուր՝ Elle