Սխալներ, որոնք ծերացնում են մաշկը

Հաճախ կանայք ավելի մեծ ուշադրություն են ցուցաբերում իրենց շպարին, մաշկի խնամքի փոխարեն: Ինչպես գրում է «Good Housekeeping» պարբերականը, եթե դուք անհրաժեշտ խնամք չցուցաբերեք, ապա ձեր մաշկը ժամանակից շուտ կծերանա։

Պարբերականն առաջարկում է խուսափել հետևյալ սխալներից, որոնք նպաստում են ձեր մաշկի վաղաժամ ծերացմանը։

Մի մոռացեք պաշտպանիչ քսուք օգտագործել

մաշկը արևից պաշտպանող քսուք
մաշկը արևից պաշտպանող քսուք

Թվում է, որ պաշտպանիչ քսուք պետք է օգտագործել միայն տարվա շոգ եղանակներին, իսկ ցուրտ եղանակին դրա օգտագործումը կարելի է բացառապես անտեսել։ Սակայն Ձեր մաշկը ողջ տարին շարունակ ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվելու կարիք ունի։ Ուլտրամանուշակագույն ճառագայթները նպաստում են կնճիռների առաջացմանը. այդ իսկ պատճառով հաջորդ անգամ ձեզ մոտ ունեցեք պաշտպանիչ քսուք։

Մաշկը մաքուր պահեք

երեսը մաքրելու միջոց
երեսը մարելու միջոց

 

Անհրաժեշտ է օրը երկու անգամ ձեր մաշկը մաքրել կեղտից և շպարից։ Մաշկը պարբերաբար կեղտոտվում է, դրա համար էլ առողջ մաշկ ունենալու համար, անհրաժեշտ է ձեռբազատվել մանրեներից։ Սա կօգնի ձեզ կանխել վաղաժամ ծերացումը և կնպաստի առողջ մաշկ ունենալուն։

 

Ազատվեք մահացած մաշկից

ազատվել մահացած մաշկից

Ոչ միայն անհրաժեշտ է մաքրել օրվա ընթացքում դեմքի վրա գոյացած կեղտը, այլև պետք է հեռացնել մահացած մաշկը։ Մահացած մաշկի հեռացումը, ձեր մաշկն ավելի ընկալունակ է դարձնում հակա-ծերացման և խոնավացման միջոցների համար։

Ուշադիր եղեք աչքի հատվածի մաշկի նկատմամբ

աչքի հատվածի խնամք
աչքի հատվածի խնամք

Սա հատկանշական է դառնում, երբ դուք հեռացնում եք ձեր շպարը։  Տվյալ հատվածում շպարի կոպիտ հեռացումը կարող է հանգեցնել մաշկի ժամանակից շուտ ծերացման։ Աչքերի հատվածի մաշկին պետք է չափազանց մեծ խնամքով վերաբերվել։   Բամբակը թրջեք շպարի հեռացման հեղուկով և 20 վայրկյան պահելուց հետո զգուշորեն հեռացրեք այն։