Սիրած մարդու կորստից հետո կրկին երջանիկ զգալու 4 տարբերակներ

Դուք կորցրել եք մեկին, ում սիրում եք, որի պատճառով դուք հիմա բնականաբար վշտացած եք և զգում եք Ձեզ կործանված: Սակայն սա ավարտը չէ: Կյանքը շարունակվում է և պետք է ապրել հույսով, որ ամեն ինչ լավ ավարտ է ունենալու: Ահա ձեզ ենք ներկայացնում չորս տարբերակներ, որոնց շնորհիվ դուք նորից կսկսեք ապրել կյանքի բնականոն ընթացքով:

Հավատացե՛ք, որ ամեն ինչ լավ է լինելու:

Այժմ, երբ դուք կարդում եք այս նյութը, դուք պետք է հավատաք, որ ամեն տխրություն և դժբախտություն ժամանակավոր բնույթ է կրում կյանքում և ի վերջո ամեն ինչ լավ է լինելու: Ճիշտ է, դժվար է նշել հստակ ժամանակահատված, բայց վստահ պետք է հավատաք, որ վերջ ի վերջո ամեն ինչ լավ է լինելու:

Հավատացե՛ք, որ դուք կարող եք հաղթահարել դժվարությունը և բարգավաճել:

Ճիշտ է, առաջին հայացքից բարգավաճելը կարող է տարօրինակ թվալ, սակայն մոտիկ մարդուն կորցնելիս, մարդ ավելի ուժեղ է դառնում: Նա արդեն կարողացել է հաղթահարել ամենամեծ և ամենադժվար ցավերից մեկը, որի շնորհիվ մնացած կյանքի փորձություններն արդեն հեշտ հաղթահարվող են թվում:

Հավատացե՛ք, որ կարող եք վերականգնել ձեր կյանքը:

Դուք պետք է հասկանաք, որ կյանքը շարունակվում է: Դուք ունեցել եք կյանք այն մարդու հետ ում հիմա կորցրել եք, որը կարող ենք անվանել թիվ մեկ կյանք, իսկ այժմ ունեք կյանք առանց այդ մարդու, որն էլ ձեր երկրորդ կյանքն է: Դուք պետք է որոշեք, թե ինչ եք ուզում ձեր այս կյանքից, ինչ նպատակներ ունեք և արգելքներ, որոնք պետք է հաղթահարվեն: Եթե այս մոտեցումով շարունակեք ապրելը, ապա կրկին կարող եք ապրել եռանդուն, հետաքրքիր և երջանիկ կյանքով:

Պետք է ընդունեք այն փաստը, որ կյանքում կլինեն շատ անպատասխան հարցեր:

Ինչու են որոշ երիտասարդներ ծերերից շուտ մահանում: Ինչու է մեզ թվում, որ լավ մարդիկ մահանում են և վատ մարդիկ ապրում: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները դեռ ոչ մեկ չգիտի: Այնպես որ, պարզապես պետք է ընդունեք այն փաստը, որ կլինեն շատ անպատասխան հարցեր և դուք պետք  նորմալ նայեք այդ փաստին մտածելով. «Դե, գուցե չկա պատասխան: Գուցե դա կյանքի մեծագույն առեղծվածի մի մաս է»:

Աղբյուր՝ goodmenproject.com