
Սիլվա Հակոբյանը հրապարակել է դստեր առաջին լուսանկարը
Օրեր առաջ լույս աշխարհ է եկել հայտնի երգչուհի Սիլվա Հակոբյանի առաջնեկը։ Երգչուհին Ինստագրամի սթորի բաժնում հրապարակել է իր և դստեր լուսանկարը, որտեղ փոքրիկ աղջնակը բաց վարդագույն զգեստ է կրում:
Ծննդաբերությունից հետո Սիլվան նաև տեսանյութ է հրապարակել, որտեղ նա ամուսնու հետ փուչիկներ է օդ բաց թողնում՝ երազանք պահելով դստեր համար։
Երգչուհին նաև հայտնել է, որ դստեր անունը Միլա է։