
Կարելի՞ է արդյոք հղիության ժամանակ սիրով զբաղվել
Հղիներին շատ է հուզում այս հարցը։ Շատ դեպքերում՝ այո, կարելի է։ Եթե Ձեզ մոտ չկան որոշակի բարդություններ, ապա հարաբերությունները չեն վնասի երեխային:
Ձեր երեխան շրջապատված է ամնիոտիկ հեղուկով և պաշտպանված է ձեր արգանդի և մկանների շերտով: Բացի այդ, ձեր արգանդի ներսում գտնվող լորձաթաղանթը պաշտպանում է ամեն տեսակ վարակներից:
Սակայն, հարցի մոտեցումն, իհարկե, պետք է լինի անհատական։ Կախված ձեր հղիության առանձնահատկություններից, ինքնազգացողություններից ու բարդության փուլերից՝ պետք է անպայման խորհրդակցել ձեր բժշկի հետ, միայն հետո վստահ լինել այս հարցում։