
Ինչպե՞ս է տարիքն ազդում սեռական հարաբերությունների վրա
Վիճակագրության համաձայն՝ սեռական կապի հաճախականությունը տարիների ընթացքում նվազում է: Այնուամենայնիվ, ոչ միայն տարիքն է, որ ազդում է այս փաստի վրա:
Ձեր սեռական կյանքի ինտենսիվությունը կարող է կախված լինել այն ժամանակահատվածից, որ միասին եք անցկացրել։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն զույգերը, որոնք երկար ժամանակ են հարաբերությունների մեջ, ավելի քիչ են սեռական հարաբերություններ ունենում։
Ինտիմ շփման հաճախականության վրա ազդում են նաև զույգի՝ միասին անցած փորձությունները, օրինակ՝ հղիությունը, որը հաճախ հանգեցնում է ցածր սեռական ցանկության կամ երեխաների խնամքը, որը շատ էներգիա է սպառում, ինչպես նաև գերծանրաբեռնվածությունը և անձնական կյանքի համար ժամանակ չունենալը:
Սակայն հիշե՛ք, որ յուրաքանչյուր զույգ տարբեր է: Այսպիսով, տարբերվում է նաև նորման և համապատասխանում է այն հաճախականությանը, որը բավարարում է տվյալ զույգին:
Եթե զույգերի սեռական ցանկությունները չեն համընկնում, պետք է դա քննարկել միմյանց հետ և փոխզիջումների գնալ կամ դիմել փորձառու սեքսապաթոլոգի։