Սելենա Գոմեսը կրկին համագործակցում է «Պումա» ապրանքանիշի հետ

Երգչուհի Սելենա Գոմեսը, արդեն երրորդ անգամ, «Պումա» ապրանքանիշի հետ համատեղ ստեղծել է նոր հավաքածու։ Հավաքածուի հիմնական ապրանքանիշը սպորտային հագուստն, որը հնարավոր է կրել  նաև մարզասրահից դուրս։

«InStyle» ամսագրին տված հարցազրույցում երգչուհին ասել է, – «Ես հավաքախուի մեջ փորձել եմ ներառել մի քանի փոքր դետալներ, որոնք իմ կյանքից ինչ-որ հատված են ներկայացնում…»։
Սելենան նշել է նաև, որ հագուստների մեջ կարելի է հանդիպել իր դաջվածքի հետ կապված գրառումներ։ Այս դաջվածքի շնորհիվ երգչուհին ցանկացել  է փոխանցել  իր լսարանին, որ միշտ պետք է վստահորեն առաջ գնալ՝  չնայելով  կյանքի դժվարություններին։

Ստորև ներկայացնում ենք հավաքածուից մի քանի տարբերակ։

Աղբյուր՝ cosmopolitan.com