Սառը դեսերտ, որը չի գիրացնում

Սորբեթը համեղ սառը դեսերտ է, որի պատրաստման համար շաքարավազ (կամ մեղր) և միրգ է անհրաժեշտ: Այն նաև շատ քիչ ճարպ է պարունակում, քանի որ կենդանական ծագմամբ բաղադրիչներ չունի:

Անհրաժեշտ բաղադրիչները.

  • ¼ բաժակ մրգային հյութ
  • 2 ճաշի գդալ շաքարավազ կամ ցանկացած քաղցրացուցիչ
  • 2 ճաշի գդալ եգիպտացորենի օշարակ
  • Սառեցված մրգեր

Պատրաստման եղանակը.

Հյութը, շաքարավազը, եգիպտացորենի օշարակն ու սառեցված մրգերը բլենդերի օգնությամբ խառնեք մոտ 15 վարկյան սկզբում ցածր արագության վրա, այնուհետև միջին կամ միջինից բարձր արագությամբ մոտ 30 վայրկյան:

Կարող եք մատուցել անմիջապես կամ 2-3 ժամ սառեցնելուց հետո:

Աղբյուր՝ lookandthebeauty.com