
Ռիչարդ Գիրը վաթսունութամյա հասակում պատրաստվում է հայր դառնալ
Հազարավոր կանանց կուռք դարձած դերասան Ռիչարդ Գիրը, վաթսունութամյա հասակում պատրաստվում է հայր դառնալ։ Այս մասին է հաղորդում ABC լրատվականը։
Նրա 35-ամյա կինը՝ Ալեխանդրա Սիլվան, երեխայի է սպասում: Սպասվող երեխան դերասանի առաջնեկը չէ, քանի որ դեռ18 տարի առաջ, դերասանուհի Քերի Լոուելը վերջինիս որդի է պարգևել։ Գիրի որդու մասին շատ բան հայտնի չէ, քանի որ ոչ նա, ոչ էլ դերասանը շատ տեղեկություն չեն տրամադրում լրատվամիջոցներին։ Նշենք, որ Ալեխանդրա Սիլվայի համար սա նույնպես կլինի երկրորդ երեխան. նա հինգ տարեկան որդի ունի իր նախորդ հարաբերություններից: