
Ռիհաննան մինչ պլաստիկ միջամտություններն ու դրանցից հետո
Վերջերս շատ է քննարկվում երկգչուհի Ռիհաննայի տեսքը։ Մարդիկ փորձում են հասկանալ, թե ինչու է նա մերթընդմերթ գիրանում և կորցնում քաշը։ Սակայն, սա միակ հարցը չէ, որ տանջում է նրա երկրպագուներին․ նրանք նաև ցանկանում են իմանալ արդյոք Ռիհաննան կատարել է պլաստիկ վիրահատություններ և թե ինչ կոսմետիկ միջամտություններին է նա ենթարկվել։
Ըստ ոլորտի մասնագետների՝ Ռիհաննան ակնհայտորեն կատարել է ռենոպլաստիկա, քանի որ նրա քիթը ավելի կոկիկացել և փոքրացել է։ Ինչ վերաբերում է կրծքերին՝ հակասական կարծիք կա, քանի որ նրա կրծքերի մեծացումը կարող է կապված լինել նրա գիրացման հետ։
Մաշկի պայծառությունը պահպանելու համար Ռիհաննան պարբերաբար այցելում է իր կոսմետոլոգին: Հոլիվուդյան աստղի սթրեսային կյանքը չէր կարող չանդրադառնալ նրա մաշկի վրա, սակայն ժամանակակից կոսմետոլոգիայի գլխավոր բացահայտումներից մեկը՝ բոտոքսը, հենց դրա համար է: Ամենայն հավանականությամբ, Ռիհաննան բոտոքս է արել ճակատային մասում։
Երգչուհու մաշկը փայլում է ներսից, դա փաստ է, և, իհարկե, դժվար է հասնել նման արդյունքի առանց միջամտությունների: Դեմքի ուրվագծերի պարզությունը պահպանելու համար նա ընտրում է «Ultraformer» ուլտրաձայնային ընթացակարգ, որը մեկ այցելությամբ կարող է վերացնել դեմքի բոլոր ավելորդ թերությունները։
Աղբյուր՝ Peopletalk