Ռիհաննան ճանաչվել է երաժշտական աշխարհի ամենահարուստ կինը

Ռիհաննան «Forbes» ամսագրի կողմից ճանաչվել է երաժշտական աշխարհի ամենահարուստ կինը: 31-ամյա երգչուհու կարողությունը 600 միլիոն ԱՄՆ դոլար է գնահատվել: Իր եկամուներով Ռիհաննան առաջ է անցել Մաոդննայից (570 միլիոն ԱՄՆ դոլար), Սելին Դիոնից (450 միլիոն ԱՄՆ դոլար) և Բեյոնսեից (400 միլիոն ԱՄՆ դոլար)։

Նշենք, որ իր կարողության զգալի մասը Ռիհաննան վաստակել է իր «Fenty Beauty» ապնաքանիշի շնորհիվ, որը թողարկվել է Առնո Բեռնարի գլխավորությամբ գործող «LVMH» ընկերության հետ համագործակցության միջոցով: Միայն անցյալ տարի ապրանքանիշը 570 միլիոն ԱՄՆ դոլար է վաստակել։

Երգչուհուն է պատկանում նաև «Savage X Fenty» ներքնազգեստի ապրանքանիշը: Բացի այդ, Ռիհաննան նաև միլիոնավոր դոլարներ է վաստակում իր համերգներից և ձայնասկավառակներից:

Ռիհաննայի երկրպագուները հասցրել են կարոտել երգչուհու արվեստը և շարունակ հիշեցնում են նրան նոր երգեր թողարկելու իր խոստման մասին:

«Daily Mail» պարբերականի տվյալներով՝ երգչուհին մի ամբողջ կղզի է վարձակալել և պատրաստվում է նոր ձայնասկավառակ թողարկել, որը, վստահաբար,  կկրկնապատկի Ռիհաննայի եկամուտը:

Աղբյուր՝ super.ru