
Ռիհաննան հիմնում է նորաձևության իր սեփական ապրանքանիշը
«River Island» and «Puma» ապրանքանիշերի հետ համագործակցությունից հետո Ռիհաննան որոշել է հիմնել նորաձևության իր սեփական ապրանքանիշը՝ «Fenty»-ն:
Մայիսի 22-ին Փարիզում տեղի ունեցավ նորաստեղծ ապրանքանիշի խանութ-սրահի բացումը, որի ժամանակ երգչուհին կրում էր իր հավաքածուի կարճ զգեստներից մեկը:
«Սա պատմական պահ է», – լրագրողներին ասել է Ռիհաննան: «Ապրանքանիշի թողարկումը շատ կարևոր է իմ և և իմ սերնդի համար»:
Նշենք, որ ապրանքանիշի առցանց վաճառքը կմեկնարկի մայիսի 29-ին:
Աղբյուր՝ elle.com