Ռիզ Ուիզերսփունը կրկին կմարմնավորի «Օրենքով շիկահերը 3» ֆիլմ հերոսուհուն

Ամերիկյան դերասանուհի, սիրված շիկահեր Ռիզ Ուիզերսփունը հաստատել է շրջանառվող խոսակցություննեը այն մասին, որ սկսվել են աշխատանքները հանրահայտ «Օրենքով շիկահերը 3» ֆիլմի վրա: Գլխավոր դերակատարուհին բանակցություններ է տանում ֆիլմի երրորդ մասի նկարահանման սցենարի շուրջ: Այդ մասին տեղեկացնում է Ktts.com պարբերականը։

Պարբերականի փոխանցմամբ, Ռիզը խոստովանել է, որ ֆիլմի երրորդ մասում նրանք իրադարձությունների զարգացման տարբեր ճանապարհներ են դիտարկել, սակայն դերասանուհին իր կերպարին էլ ավելի հաջողակ է ուզում տեսնել: