
Ջիջի Հադիդը ցուցադրել է իր անթերի կազմվածքը
Հայտնի մոդել Ջիջի Հադիդը շարունակում է փայլել իր ֆոտոշարքերում։ Այս անգամ նրա ֆոտոշարքի համալրումն է հանդիսացել Ռիո դե Ժանեյրոյի լողափերից մեկը։
23-ամյա մոդելի համար ոճաբանները ոչ սովորական տեսք էին ընտրել. կիսով չափ հագած վարդագույն հիդրոկոստյում, նույն երանգի մեջ պիջակ՝ մերկ կրծքերը ծածկելու համար, ինչպես նաև մեծ ականջօղեր, որոնցով Ջիջին ամբողջանում է բրազիլական լողափի մթնոլորտում։
Հադիդի այս ֆոտոշարքը համացանցում է հայտնվել հենց այն ժամանակ, երբ սոցիալական մեդիայում շատերը քննադատում էին նրա կազմվածքը։ Ջիջին նույնիսկ բողոքել է «People» պարբերականին, որ վերջին ժամանակներում նրան քննադատում են չափազանց նիհար լինելու համար։