
Ջինսե բաճկոնի ամենանորաոճ համադրությունները
Ջինսե բաճկոններն ամենալավ տարբերակն են ձեզ ցուրտ եղանակին տաք պահելու համար։ Սակայն եթե դրանք ճիշտ են ձևավորված, ապա նորաձևության աշխարհում լուրջ մարտահրավեր կարող են հանդիսանալ։ Եթե դուք ձեր պահարանում ունեք ջինսե բաճկոններ և գաղափար չունեք, թե ինչպես դրանք ձևավորել, ապա «Harpers Bazaar» պարբերականի այս ուղեցույցը կարող է օգտակար լինել ձեզ համար։
Պարբերականը ձեզ է առաջարկում ջինսե բաճկոնների ձևավորման հետևյալ տարբերակները, որոնք կարող եք օգտագործել թե՛ ամռանը, և թե՛ ձմռանը։
Հուդիների հետ համադրում
Այս տեսքը հիանալի է ցուրտ եղանակների համար, երբ դուք կրկնակի տաքության կարիք ունեք։ Բացի այդ, այս համադրությունը միշտ թրենդային է համարվում։
Բարձր Օձիքով Սվիտերներ
Սա հա՛մ նորաոճ է, հա՛մ էլ ցուրտ եղանակին ձեզ տաք կպահի։ Այս տեսքը կարող եք ստանալ ինչպես բաճկոնը կոճկած, այնպես էլ կոճակներն արձակած վիճակում, կախված ձեր սվիտերի չափսից։
«Համեմեք» ձեր բաճկոնը գույներով
Ձեր տեսքն ավելի գրավիչ դարձրեք` բաճկոնի օձիքին ավելացնելով ինչ-որ այլ գույն։ Վառ օձիքը ձեր տեսքը կարող է տեղափոխել մի ուրիշ մակարդակ։
Կաշվե հեղափոխություն
Ցանկանում ե՞ք ցուրտ երեկոյան ցուցադրել 90-ականների հայտնի ոճը։ Այս դեպքում դուք պետք է հետևեք սուպերմոդել Բելլա Հադիդի օրինակին, ով իր ջինսե բաճկոնի վրայից կրում է կաշվե բաճկոն։
Բրդով բաճկոններ
Այս 70-ականներից ոգեշնչված ոճը դեռ երկար ժամանակ կմնա թրենդի մեջ։ Անհապաղ ձեռք բերեք ջինսե բաճկոն ոչխարի արհեստական բրդով։ Այս տեսքը հա՛մ գեղեցիկ է, հա՛մ էլ կոկիկ։ Սա է վկայում Էլզա Հոսկի տեսքը։