
Ջենիֆեր Լոպեսի սննդակարգը և ֆիթնես ռեժիմը
Եթե կարծում եք, որ Ջենիֆեր Լոպեսի մարմինը պարզապես լավ գեների արդյունք է, ապա, մեղմ ասած, սխալվում եք: Իրականում նրա մարմինը խիստ սննդակարգերի և սպորտային ռեժիմի արդյունք է:
Ձեզ ենք ներկայացնում երգչուհու սննդակարգն ու ֆիթնես ռեժիմը:
Ջուր, ջուր և էլի ջուր
Լոպեսի թիվ մեկ կանոնը միշտ բավարար քանակի ջուր խմելն է: Շատ ջուր խմելը, հատկապես մարզվելուց առաջ, կարող է օգնել ձեզ ավելի լավ արդյունք ստանալ:
Բացառեք կոֆեինը և ալկոհոլը
Իհարկե, կարևոր է իմանալ, թե ինչ է հարկավոր ձեր մարմնին, բայց շատ ավելի կարևոր է հիշել, թե ինչ պետք չէ ձեր օրգանիզմին:
Օգտագործեք միայն թարմ և առողջ սնունդ
Լոպեսը բավական խիստ է սննդի հարցում: Նա օգտագործում է օրգանական ուտելիքներ, որոնք պարունակում են շատ սպիտակուցներ և սննդային խտանյութեր: Ամեն ինչ պետք է լինի թարմ: Ռեստորաններում նա հիմնականում աղցաններ, բանջարեղեն և ձուկ է օգտագործում, ինչպես նաև հետևում է, որ ճաշի ընթացքում շատ ջուր խմի:
Երգչուհին արագ սննդի փոխարեն նախապատվությունը տալիս է առողջ սննդին: Դա է պատճառը, որ նա իր հետ ամենուր մրգեր և բանջարեղեններ է տանում անհրաժեշտության դեպքում ընդմիջելու համար:
Մարզվելիս ծուլանալ չի կարելի
«Մարզվելը ինձ երջանկություն է պարգևում: Ես իսկապես հավատում եմ, որ երբ հոգ եք տանում ձեր մասին, ի վիճակի եք լինում ավելի շատ հոգալ ձեր սիրելիների մասին, ուստի մարզվելը ինձ համար առաջնահերթություն է», – իր հարցազրույցներից մեկում ասել է Լոպեսը: Նշենք նաև, որ երգչուհու կարծիքով մարզվելու համար ամենաճիշտ ժամանակն առավոտն է:
Աղբյուր՝ Harper’s Bazaar