Ջեյ-Լոյի և Շակիրայի պարն ու ելույթը

Փետրվարի 2-ին Մայամիի շքեղ «Հարդ ռոք» մարզադաշտում կայացավ երկար սպասված Սուպերգավաթը `ֆուտբոլի ազգային լիգայի վճռական խաղը։ Հանդիպման ընդմիջման ընթացքում, ինչպես միշտ, կազմակերպիչները պատրաստել էին մեծ շոու, որի հիմնական աստղերն այս տարի Շակիրան և Ջենիֆեր Լոպեսն էին: Երգչուհիների ելույթը ցնցել է համացանցը։