
Ջասթին Բիբերն ու Հեյլի Բոլդուինն ամուսնացել են
Ջասթին Բիբերը վերջնականապես հրաժեշտ է տվել իր ամուրի կյանքին. 24-ամյա փոփ-երգիչն ամուսնացել է 21-ամյա մոդել` Հեյլի Բոլդուինի հետ: Այս մասին հաղորդում է «People» պարբերականը: Նախօրեին զույգին նկատել են Նյու Յորքի դատարանից դուրս գալիս, որտեղ նրանք իբր դիմում են ներկայացրել:
Երիտասարդ աստղերի ամուսնությունը պետք է տեղի ունենա հաջորդ շաբաթ: Ըստ ԶԼՄ-ների տվյալների տոնակատարությունը կարող է տեղի ունենալ երգչի հայրենիք` Կանադայում: